486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Սոբեսեդնիկ Արմենիի» կայքը հայտնվել է «СМИротворец-2013» համառուսական մրցույթի կարճ ցանկում
17:18
29 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Սոբեսեդնիկ Արմենիի» ռուսական պարբերականը հայտնվել է «СМИротворец-2013» համառուսական մրցույթի կարճ ցանկի «Էթնիկ/տեղական ԶԼՄ–ներ» կատեգորիայի «Ինտերնետ» անվանակարգում։ 

Ինչպես նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ, «Национальный акцент» («Ազգային շեշտադրում») կայքում քվեարկություն է սկսվել «СМИротворец-2013» մրցույթի շորթ–լիստում ընդգրկված լրագրողական հրապարակումների, այդ թվում` «Սոբեսեդնիկ Արմենիի» պարբերականի «Սփյուռք» բաժնում հրապարակված «Նովոռոսիյսկի հայերը» և «Անապայի հայերը» (հեղինակ` Ալեքսանդր Երկանյան) հոդվածների համար։ 

«Սոբեսեդնիկ Արմենիի» պարբերականը (sobesednikam.ru) բացարձակ հաղթանակի համար կպայքարի «Ուդմուրտիայի Հանրապետության ժողովուրդների բարեկամության տուն» (udmddn.ru) կայքի, Պսկովի լրատվական գործակալության, ինչպես նաև RusDeutsch, «ԿամԻՆՖՈՐՄ» (kamchat.info), «Բելգորոդսկիե իզվեստիա» (belwesti.ru) և «Մոլվա» (molva33.ru) ինտերնետ–ԶԼՄ–ների հետ։

Հաղորդագրությունում նշվում է, որ ինտերնետ–քվեարկությունում «Սոբեսեդնիկ Արմենիի» ռեսուրսի հրապարակումներն առաջատար դիրքում են։ Պարբերականին կողմ է քվեարկել արդեն ավելի քան 160 հազար մարդ։ Քվեարկությունը կտևի մինչև փետրվարի 9–ը։ Մրցույթի հաղթողները կհայտարարվեն 2014 թվականի փետրվարին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

Մրցույթն անցկացվում է Միջէթնիկ լրագրության գիլդիայի կողմից հինգերորդ անգամ ՌԴ նախագահի վարչակազմի և ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության ակտիվ աջակցությամբ։ Մրցույթին մասնակցում են զանգվածային լրատվության դաշնային, տարածաշրջանային, տեղական, ինչպես նաև էթնիկ միջոցներ։

Այս տարի ՈԱԿ–ի ներկայացուցիչներից, գիտնականներից, քաղաքական գործիչներից և լրագրողներից բաղկացած երկու անկախ ժյուրիներ առանձին գնահատել են աշխատանքները «Հեռուստատեսություն», «Ռադիո», «Մամուլ», «Ինտերնետ», «Միգրացիան 21–րդ դարում» հինգ հիմնական անվանակարգերում։ «СМИротворец -2013» մրցույթին մասնակցելու համար ընտրվել է ավելի քան 7 հազար աժխատանք 632 ԶԼՄ–ներից։

«Սոբեսեդնիկ Արմենիի»–ն ռուսական պարբերական է, որ լույս է տեսնում Մոսկվայում 2010 թվականից երեք տարբերակով` տպագիր, ինտերնետային և Ipad օգտագործողների համար։ Հրատարակիչն է Մեցո Իգիթյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։