486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրասիական ԶԼՄ–ներ. առաջխաղացման տեխնոլոգիաներ և կոնտենտի ձևավորում» թեմայով լրագրողական վարպետության դպրոց է մեկնարկել Երևանում
12:36
29 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրասիական ԶԼՄ–ներ. առաջխաղացման տեխնոլոգիաներ և կոնտենտի ձևավորում» թեմայով լրագրողական վարպետության դպրոց է բացվել չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Դպրոցի կազմակերպիչներն են «Հյուսիս–Հարավ» ռուսական քաղաքագիտական կենտրոնը, «Ռոսիա Սեգոդնյա» ՄԼԳ–ն, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, Եվրասիական հաղորդակցական կենտրոնը։

Ինչպես նշվում է միջոցառման մասնակիցներին ուղղված ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքում, դպրոցը հատուկ նշանակություն է ձեռք բերել ՄՄ մուտք գործելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործում Հայաստանի մասնակցության որոշման լույսի ներքո։ 

«Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն առավել դինամիկ զարգացողներից է, և մենք հույս ունենք, որ այն շուտով կդառնա հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի նոր մակարդակի տնտեսական և արտաքին քաղաքական հիմքը և հնարավոր է` համաշխարհային ուժի նոր կենտրոններից մեկը։ Այս նախաձեռնության հաջողությունը կախված կլինի ոչ միայն նրա անդամների տնտեսական ջանքերից։ Այս հարցում հսկայական դերակատարություն կունենան ԶԼՄ–ները», – նշվում է Վոլինկինի ուղերձում։

«Առանց միասնական տնտեսական դաշտի ստեղծման և լրագրողների համախմբված ակտիվ աշխատանքի շատ բարդ կլինի հասնել միջազգային եվրասիական նախագծի հաջողությանը։ ԶԼՄ–ների առաջնահերթ խնդիրն է լսարանին ներկայացնել օբյեկտիվ տեղեկատվություն այս նախագծում նրա բոլոր մասնակիցների համար գոյություն ունեցող հեռանկարների և առավելությունների մասին», – նշվում է ուղերձում։

Վոլինկինը նաև նշել է, որ այսօր նախագծի մասին օբյեկտիվ տեղեկատվությունն անհրաժեշտ է նաև` հաշվի առնելով տեղեկատվական հակազդեցությունը, որն իրականացվում է ինչպես նախագծի մրցակիցների, այնպես էլ «բոլոր տեսակի ազգայնականների» կողմից։

«Գաղտնիք չէ, որ հայկական ԶԼՄ–ներում ևս կան այնպիսիները, որոնք կասկածում են Եվրասիական նախագծում երկրի հեռանկարներին։ Այդ պատճառով մենք պետք է շատ աշխատենք բնակչության համար այդ գաղափարն ավելի գրավիչ դարձնելու համար` վերացնելով ոմանց կասկածները և տարհամոզելով սկեպտիկներին», – նշել է դեսպանը։

«Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Յուլիա Յակուշևան իր հերթին նշեց, որ լրագրողական վարպետության դպրոցը նախորդ տարվա դպրոցի շարունակությունն է, որն անցկացվել է Հարավային Կովկասի լրագրողներին որակավորման բարձրացման մասշտաբային նախագծի շրջանակներում։

«Մենք ընտրել ենք եվրասիական թեման` ելնելով այս թեմայի արդիականությունից` հաշվի առնելով քաղաքական իրողություններն ու ՄՄ Հայաստանի մուտք գործելը։ Մեր խնդիրն է պատասխանել առաջացող բոլոր հարցերին», – ասաց Յակուշևան։

Նրա խոսքերով` երեք օրվա ընթացքում մեդիաոլորտի, քաղաքականության ոլորտի առաջատար լրագրողները, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից ժամանած մասնագետները հայ գործընկերների համար կանցկացնեն պրոֆեսիոնալ դասընթացներ և դասախոսություններ, որոնք նվիրված կլինեն եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձևավորման և գործունեության պայմաններում ԶԼՄ–ների աշխատանքի բովանդակային պարունակությանն ու տեխնոլոգիական գործիքներին։

Նախատեսվում է Ռուս–հայկական խորհրդարանական ակումբի հիման վրա անցկացնել կլոր սեղան` «Խորհրդարանական չափում և եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով, որին կմասնակցեն ռուս և հայ խորհրդարանականներ ու փորձագետներ։

Ընդհանուր եվրասիական տեղեկատվական տարածքի ձևավորման խնդրահարույց դաշտը, հայկական հասարակության կողմից եվրասիական ինտեգրման խնդիրների ըմբռնման առանձնահատկությունը, Հայաստանի ԶԼՄ–ների դերը եվրասիական մեդիայի ստեղծման գործում, այս և այլ հարցեր կքննարկվեն «Միասնական եվրասիական տեղեկատվական տարածքի ձևավորման խնդիրները և հեռանկարները» թեմայով կլոր սեղանի շրջանակներում։

Դպրոցի աշխատանքի վերջին օրը ունկնդիրներին կներկայացվեն լրագրողական էսսեների մրցույթի պայմանները, որի արդյունքում Հարավային Կովկասի պետությունների, այդ թվում նաև Հայաստանի լավագույն լրագրողները կկարողանան 2014թ.–ի վերջին մասնակցել Սոչիում կայանալիք Հարավային Կովկասի երիտասարդ լրագրողների տարածաշրջանային դպրոցին և վերապատրաստումներին։
Երիտասարդ լրագրողների դպրոցի աշխատանքի արդյունքում մասնակիցները կստանան հատուկ հավաստագրեր։

Նախորդ տարի լրագրողական վարպետության դպրոցը, որը կազմակերպվել էր «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության և Հայաստանում Ռուսական գրքի տների մասնակցությամբ, անցել է Երևանում հունվարի 22–26–ը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։