482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Երևանում անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանին
19:46
23 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ քրեական դատարանը հինգշաբթի դռնփակ նիստում մերժել է «Ցեղակրոն» արմատական շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի բողոքը` անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով երկու ամսով՝ մինչև մարտի 5-ը, երկարացվել է նրա կալանքի ժամկետը: Շանթ Հարությունյանը ձերբակալվել է Երևանի կենտրոնում իրավապահ մարմինների հետ բախումներին մասնակցելու համար։

Հարությունյանը, ով բուժում է անցնում դատապարտյալների հիվանդանոցում, ներկա չի եղել դատական նիստին։ Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել է, որ դատարանի հիմնավորումը անհեթեթ է։ «Դատարանը կարծում է, որ կալանքի տակից ազատված Հարությունյանը կարող է ազդել վկաների վրա։ Սակայն գործով բոլոր վկաները իրավապահ մարմինների աշխատակիցներ են, դա անհեթեթ է», – ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքերով` քննիչն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչպես Հարությունյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Փաստաբանը կրկնել է, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքներն անհիմն են, ավելին, որ ոստիկանը, որին ծեծելու մեջ նրան մեղադրում են, եղել է քաղաքացիական հագուստով։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 28–ին երկու ամսով երկարացրել է Հարությունյանի կալանավորման ժամկետը։
Հարությունյանի` մահակներով զինված կողմնակիցները որոշել էին 2013 թվականի նոյեմբերի 5–ին չարտոնված երթ կազմակերպել։ Ոստիկանության ներկայացուցիչները կոչ արեցին նրանց չխախտել հասարակական կարգը, սակայն ակցիայի մասնակիցները դիմադրություն ցույց տվեցին։ Բախումների մասնակից դարձան Հարությունյանի հարյուրավոր կողմնակիցներ և մոտ նույնքան էլ ոստիկաններ։ Միջադեպի արդյունքում ձերբակալվեց 14 մարդ, ում առաջադրվել է մեղադրանք իշխանություններին բռնության կիրառմամբ ցուցաբերված դիմադրության մեջ։

Հարությունյանը ձերբակալվեց նոյեմբերի 8–ին։ Նրան սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով կամ մինչև մեկ տարի ազատազրկում։.--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: