478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2013 թվականին լրագրողների իրավունքների խախտման ավելի քան 70 դեպք է գրանցվել
14:38
23 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2013 թվականին Հայաստանում գրանցվել է լրագրողների իրավունքների խախտման և ԶԼՄ–ների նկատմամբ ճնշում գործադրելու 77 դեպք, հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով Կոմիտեի տարեկան հաշվետվությունը։

«2012 թվականին հանրապետությունում գրանցվել է լրագրողների իրավունքների խախտման 64 դեպք։ Դրանից հետևում է, որ 2013 թվականը պակաս բարենպաստ էր լրագրողների համար, քան նախորդը»,– հինգշաբթի կայացած ասուլիսի ընթացքում ասաց նա։

Մելիքյանը պարզաբանեց, որ լրագրողների իրավունքների խախտումների դեպքերի ավելացումը նախորդ տարում պայմանավորված է եղել հանրապետության քաղաքական ակտիվ կյանքով, մասնավորապես, փետրվարին անցկացված նախագահական ընտրություններով, ինչպես նաև մայիսին Երևանում Ավագանու խորհրդի ընտրություններով։

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ բոլոր խախտումները դասակարգվում են երեք հիմնական ուղղություններով` ֆիզիկական բռնություն, ճնշում ԶԼՄ–ների ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտում։

Մելիքյանի խոսքով` 2013 թվականին Կոմիտեն ֆիզիկական բռնության տասը դեպք է գրանցել 2012 թվականի չորս դեպքի դիմաց, ԶԼՄ–ների նկատմամբ ճնշման 57 դեպք 2012 թվականի 37 դեպքի դիմաց և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 10 դեպք նախորդ տարվա 23 դեպքի դիմաց։
 
«Ինչպես տեսնում ենք, 2013 թվականի միակ դրական պահը լրագրողների` տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքների խախտման դեպքերի կրճատումն էր»,– ասաց նա։

Մելիքյանը միաժամանակ հայտնեց, որ 2013 թվականին հանրապետությունում ավելացել է նաև լրագրողների դեմ դատական հայցերի թիվը` 24 դեպք 2012 թվականի 17–ի դիմաց։ Նա ավելացրեց նաև, որ դրանց մեծամասնության նկատմամբ դատարանի ընդունած որոշումը լրագրողների օգտին չի եղել։

Ամփոփելով արդյունքները` Մելիքյանը վստահություն հայտնեց, որ վերոնշյալ ցուցանիշները լրագրողների իրավունքների խախտման վերաբերյալ չեն արտացոլում իրական թիվը և ավելի պակասեցված են, քանի որ ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ հաճախ լռում են իրենց իրավունքների խախտումների մասին` նախընտրելով չբարձրաձայնել սեփական խնդիրները և ինքնուրույն լուծել դրանք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։