484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել, որ «Ռուսաստանն այսօր» ԼԳ–ին փոխանցվեն ՌԻԱ Նովոստիի և «Ռուսաստանի ձայնի» բյուջեները
18:45
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Պետական դումայի բյուջեի և հարկերի կոմիտեն չորեքշաբթի հրահանգել է առաջին ընթերցմամբ և ընդհանուր առմամբ ընդունել 2014-2015 թվականների դաշնային բյուջեի մասին օրենքի կառավարական փոփոխությունները, որոնց համաձայն, բյուջետային այն միջոցները, որոնք ծրագրվել էր ուղղել լուծարվող ՌԻԱ Նովոստի գործակալությանը և «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանին, կփոխանցվեն դրանց հիման վրա ստեղծված «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը։

Ենթադրվում է, որ օրինագիծը կդիտարկվի Պետդումայի լիագումար նիստում` հունվարի 24–ին։

Լրացումները մշակվել են Ֆինանսների նախարարության կողմից։ ՌԻԱ Նովոստիի ֆինանսավորումը դաշնային բյուջեից 2014 թվականին ծրագրվել էր 2.68 միլիարդ ռուբլու չափով։ «Օրինագիծը նախատեսում է փոփոխությունների կատարում դաշնային բյուջեի բյուջետային հատկացումների վերաբաշխման հնարավորության ապահովման մասում` լուծարվող «ՌԻԱ Նովոստի» ԴՊՈՒՁ և «Ռուսաստանի ձայնը» ԴՊԲՀ–ից` հրամանագրին համապատասխան ստեղծված «Ռուսաստանն այսօր» ՄԼԳ» ԴՊՈՒՁ–ին»,– ասվում է լրացումների պարզաբանող գրություններում։ Լրացումների իրագործումը չի պահանջում լրացուցիչ միջոցների հատկացում և չի փոխի 2014-2016 թվականների դաշնային բյուջեի հիմնական բնութագրերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն «ՌԻԱ Նովոստիի» բազայի հիման վրա ստեղծվում է «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալությունը, այն կգլխավորի Դմիտրի Կիսելյովը։ՌԴ նախագահի հրամանագրում նշվում է, որ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալություն» դաշնային պետական միացյալ ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության և ՌԴ հասարակական կյանքի լուսաբանումը արտերկրում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: