484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունն իր լռությամբ խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ՀՀ առաջին օմբուդսմեն
15:43
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային հանրությունն իր լռությամբ խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ադրբեջանական կողմից հունվարի 19–ի լույս 20–ի գիշերը կատարած դիվերսիայի փորձը։

«Մենք պետք է գիտակցենք, որ գործ ունենք ագրեսիվ քաղաքականության, միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը ստուգելու ձգտման հետ։ Միաժամանակ, միջազգային հանրությունն իր լռությամբ խրախուսում է այդ ագրեսիան»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ալավերդյանը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպման մասին (հունվարի 24–ին Փարիզում)` Ալավերդյանը նշեց, որ նման հանդիպումները նպաստում են խաղաղության պահպանմանը։

Գրականագետ Վարդան Դևրիկյանն իր հերթին ընդգծեց, որ հայկական ԶԼՄ–ները պետք է ավելի խորը լուսաբանեն հայ զինծառայողների հերոսությունը հակառակորդի դիվերսիոն խմբերի չեզոքացման ժամանակ` երիտասարդ զինվորներին խրախուսելու և նրանց մարտական ոգին բարձրացնելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: