485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի օգտագործման մասին որոշումը կընդունվի մինչև 2014 թ.–ի ավարտը
15:45
21 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հնարավոր օգտագործման մասին որոշումը կընդունվի մինչև 2014 թ.–ի ավարտը, ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) նախագահ Արտեմ Մովսիսյանը։

Այս տարվա ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան` օդանավակայանի հին շենքի քանդման թույլտվություն տրամադրելու խնդրանքով։ Փորձագետների գնահատականների համաձայն` օդանավակայանի հին շենքը ֆիզիկապես մաշված է, և այն վերանորոգելու համար կպահանջվի 15–20 մլն դոլարի ներդրում։

Թեման հասարակական արձագանք ստացավ և դարձավ քննարկման առարկա ոչ միայն սոցցանցերում և տարբեր հեռուստատեսային շոուներում, այլև քննարկվեց քաղաքաշինության և ճարտարապետության, ավիացիայի, ազգային–պատմական արժեքների պահպանման, պատկանելության և օգտագործման, մշակույթի հարցերով ենթահանձնաժողովների նիստերի, ինչպես նաև տարածքային կառավարման և Հանրային խորհրդի տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կոլեգիայի ժամանակ։

«Հայաստանի կառավարությունն արդեն որոշում է ընդունել, որ շենքը կապամոնտաժվի, քանի որ շահագործումը նպատակահարմար չէ, իսկ վերականգնումը չափազանց ծախսատար է, սակայն առաջարկում է օդանավակայանի կոնցեսիոներին շենքի կիրառման այլ հնարավորություններ դիտարկել», – երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մովսիսյանը։

Ըստ նոր առաջարկի, օդանավակայանի տարածքում առաջարկվում է կառուցել պարկ, որտեղ կտեղադրվեն ճարտարապետական հուշարձանների կրկնօրինակները։ Նման փորձ ունի Բրյուսելը` մինի–Եվրոպա թաղամասը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների համար։

Մովսիսյանի խոսքով` մասնավորապես առաջարկվում է օդանավակայանի հին շենքի տարածքում ստեղծել մշակութային–ժամանցային կենտրոն։ 

Նա նշեց, որ այս պահին ժամանցային կենտրոնի ստեղծման առաջարկը կոնցեսիոների մոտ է, որը 2014 թ.–ի ընթացքում պետք է քննարկի այն ու ներկայացնի իր որոշումը։

ՀՀ կառավարությունը 2013 թ.–ի դեկտեմբերի 26–ին հաստատել է 2013–2014 թթ.–ի մաստեր–նախագիծը, որը ներկայացրել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ` «Արմենիա–Միգազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։ Ըստ նախագծի` առաջարկվում է 102 մլն դոլարի ներդրում կատարել` օդանավակայանի պայմանները բարելավելու և նոր շենք կառուցելու նպատակով։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ստեղծվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և նախագծող Ս. Բաղդասարյանի նախագծով, այն շահագործման է հանձնվել 1980 թ.–ին։ Օդանավակայանը գտնվում է Երևանից 12 կմ դեպի արևմուտք։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։