484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Գարնանը Երևանում կանցկացվի «Կանայք Կովկասում. պատերազմի, խաղաղության և բռնության քաղաքականություն» միջազգային համաժողովը
16:25
20 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանում ապրիլի 14-ից 16–ը կանցկացվի «Կանայք Կովկասում. պատերազմի, խաղաղության և բռնության քաղաքականություն» երկրորդ միջազգային համաժողովը, հայտարարեց «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպության հիմնադիր Գյուլնարա Շահինյանը։

«Համաժողովը միջազգային կլինի, կմասնակցեն աշխարհի 15 երկրի փորձագետներ»,– երկուշաբթի ասաց Շահինյանը։

Ըստ նրա, համաժողովի ընթացքում կքննարկվեն, մասնավորապես, ՄԱԿ–ի` ռազմական կառուցվածքի բարեփոխումների համար անհրաժեշտ բանաձևերը, անվտանգությունը և կրոնական ֆունդամենտալիզմի խնդիրները։  

«Կարծում ենք, որ մեր համագործակցությունը թույլ կտա մի շարք խնդիրներ լուծել և հաստատել կնոջ դերն այս գործընթացներում»,– ասաց կազմակերպության ղեկավարը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Շահինյանն ավելացրեց, որ միջոցառման շրջանակում կշնորհվի նաև մարդու իրավունքների պաշտպան Ուլոֆ Պալմեի (1931-2011) անվան մրցանակի դափնեկիր Անահիտ Բայանդուրի անվան մրցանակը։

«Երիտասարդ կանայք հանուն Կովկասի խաղաղության» մրցանակակիր Իննա Հայրապետյանն էլ նշեց, որ կանայք կարևոր դեր են խաղում ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու գործում։

«Կանայք պետք է զբաղվեն խորը խաղաղարարությամբ, որը սկսվում է սեփական երեխաների դաստիարակությունից։ Կարծում եմ` դա կլինի բացառիկ միջոցառում, քանի որ դրանում միավորվում են Հարավային և Հյուսիսային Կովկասի կանանց նախաձեռնությունները»,– ասաց Հայրապետյանը։

Անահիտ Բայանդուրի անվան մրցանակը ստեղծվել է 2011 թվականին «Հարավային Կովկասի կանայք հանուն խաղաղության և անվտանգության» (Խաղաղությունը սկսվում է քո տնից) նախաձեռնությունից «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ–ի օժանդակությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար: