484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհի Զառա Ֆիլիպսն աղջիկ է ունեցել
16:54
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու թոռնուհի Զառա Ֆիլիպսն ուրբաթ աղջիկ է ունեցել, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Բուքինհեմյան պալատին։

Թագուհին չորրորդ անգամ է նախատատ դարձել, իսկ նրա դուստրը` Աննան` երրորդ անգամ տատիկ (նրա որդին և Զառայի եղբայր Փիթեր Ֆիլիպսը երկու երեխա ունեն)։ Զառան ավելի վաղ ասել էր, որ որոշել է չճշտել երեխայի սեռը։

32–ամյա Զառա Ֆիլիպսի դուստրը լույս աշխարհ է եկել Գլոսթերշիրի թագավորական հիվանդանոցում, որ գտնվում է այն կալվածքի մերձակայքում, որտեղ Զառան ապրում է իր ամուսնու` Մայք Թինդալի հետ։ Թինդալը ներկա է եղել ծննդաբերությանը։

Աղջիկը, ինչպես և Զառան, տիտղոս չունի, սակայն բրիտանական գահի 16–րդ հավակնորդն է։ «Թագուհին, Էդինբուրգի դուքսը, Աննա արքայադուստրը, կապիտան Մարկ Ֆիլիպսը և Մայքի ծնողները` Ֆիլիպը և Լինդա Թինդալը, տեղյակ են և շատ ուրախ են»,– հայտարարել է Եղիսաբեթ թագուհու մամուլի քարտուղարը։

Նորածնի անունը կհայտարարվի ավելի ուշ։ Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, չի բացառվում, որ Ուիլյամ արքայազնը կդառնա զարմուհու կնքահայրը, քանի որ նա և իր կինը` Քեյթ Միդլթոնը, Զառա Ֆիլիպսին ընդգրկել են իրենց որդու` բրիտանական գահաժառանգ Քեմբրիջի արքայազն Ջորջի կնքամայրերի թվում։  Ջորջն իր նորածին ազգականից մեծ է մի քանի ամսով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: