486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ TEMPUS ծրագրի 1 մլն եվրո արժողությամբ ALIGN նախագիծն է ուրբաթ մեկնարկել Երևանում
12:18
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ TEMPUS ծրագրի ALIGN (Համապատասխանություն) նոր կրթական նախագիծն է ուրբաթ մեկնարկել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։

«Մեր նախագիծը շատ կարևոր նպատակ է ունի` խթանել մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտան հայկական բուհերին հասնել կրթական ծրագրերի համապատասխանելիությանն ազգային որակավորման շրջանակներին, ինչպես նաև ստեղծել գործիքներ այդ համապատասխանելիությունը գնահատելու համար», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց նախագծի մեթոդաբանության ղեկավար Սուսաննա Կարախանյանը։

Նա տեղեկացրեց որ այս եռամյա նախագծի իրականացման համար, որում ԵՊԼՀ–ն հանդես է գալիս որպես համակարգող, ԵՄ–ն տրամադրել է մոտ 1 մլն եվրո։ Նախագծին մասնակցում են համալսարաններ տասը երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Ուկրաինայից, Իռլանդիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Բելգիայից և Լեհաստանից։

Հայաստանում Եվրահանձնաժողովի TEMPUS կրթական ծրագրի համակարգող Լանա Կառլովան իր հերթին տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում TEMPUS ծրագրի շրջանակներում նախատեսված է 18 նոր նախագիծ, որոնց մեծ մասը կիրականացվի ԵՊՀ–ում, ԵՊԼՀ–ում, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում և Գավառի պետական համալսարանում։
«Նախորդ տարիներին մենք ունեինք ընդամենը 3–4 նախագիծ, նախորդ տարի` 9 նախագիծ, իսկ այս տարի` արդեն 18։ Սա շատ մեծ թիվ է», – նշեց նա։

Կառլովայի խոսքերով` բոլոր նախագծերի միջին տևողությունը, որոնց իրականացման գործում հայկական բուհերը կմասնակցեն եվրոպական կրթական հաստատությունների հետ, կկազմի երեք տարի։ Յուրաքանչյուր նախագծի համար նախատեսված է 500 հազարից մինչև 1,5 մլն եվրո։

Կառլովան նաև տեղեկացրեց, որ Հայաստանում բոլոր այս կրթական նախագծերի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան ակադեմիական ծրագրերին համապատասխանել որակավորումների ազգային շրջանակին։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, երկրում Որակավորումների ազգային շրջանակի ներդրումը թույլ կտա առավելագույն կերպով համադրել Հայաստանում ստացված կրթությունը եվրոպական կրթական տարածքի հետ, թեթևացնել հայկական դիպլոմների, ատեստատների և ուսման մասին վկայականների համապատասխանությունը եվրոպական տարածքում։

TEMPUS բարձրագույն կրթության ոլորտում ԵԽ ծրագիրը գործում է Հայաստանում 1995 թ.–ից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։