481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանի Մակաո կղզում գտնվող խաղատան սեփականատերը ճանաչվել է Ասիայի ամենահարուստ մարդը` ըստ Bloomberg գործակալության
11:50
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ասիայի ամենահարուստ մարդ է ճանաչվել Լուի Չե Վուն, ով Galaxy Entertainment Group խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, որը Չինաստանի Մակաո կղզում մի քանի խաղատներ է վերահսկում, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Bloomberg Billionaires Index–ի տվյալներին։

Ըստ Bloomberg–ի տվյալների` չինացի գործարարի ունեցվածքը նախորդ տարվա ընթացքում աճել է 3,5 մլրդ դոլարով և կազմել 29,6 մլրդ դոլար։ Սա գրեթե 100 մլն դոլարով ավել է Հոնկոնգի խոշորագույն գործարար Լի Կա–շինի ունեցվածքից, ով 2012 թ.–ից զբաղեցնում էր վարկանիշի առաջին հորիզոնականը։ 

Լուի Չե Վուն Galaxy Entertainment Group խորհրդատվական ընկերության բաժնետոմսերի 65 տոկոսի սեփականատերն է, որը Ասիայում շահույթի ծավալով խաղատան օպերատորներից երրորդն է։ Նախորդ տարի ընկերության բաժնետոմսերը, որը վերահսկում է Մակաոյի 35 խաղատները, ավելացել են 129 տոկոսով։ 2013 թ.–ի նոյեմբերին Լուի Չե Վուն ճանաչվել է Ասիայի երկրորդ ամենահարուստ մարդը, իսկ ավելի վաղ նա ճանաչվել է Հոնկոնգի ամենահարուստ մարդը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է: