486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+10
Եղանակը Երևանում
Հայ
Երկարատև ցրտերը Հայաստանում այս ձմեռ չեն կրկնվի. Հայհիդրոմետկենտրոն
17:22
16 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում, մասնավորապես, Արարատյան դաշտավայրում այս ձմեռ ուժեղ ցրտերի կրկնություն չի սպասվում, հայտարարել է ԱԻՆ–ին առընթեր Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Զարուհի Պետրոսյանը։

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ցուրտ եղանակի պատճառ դարձած ամպամածությունն ու մառախուղը կրում էին լոկալ բնույթ և տարածվում էին Արարատյան դաշտավայրում` Արարատի և Արմավիրի մարզերում, Երևանում, ինչպես նաև հարակից ցածրադիր գոտիներում` Արագածոտնի նախալեռներում և Վայոց Ձորի մարզում։ Հունվարի 13–ի լույս 14–ի գիշերը Երևանում և հարակից տարածքներում առատ ձյուն տեղաց, որից հետո Երևանի երկինքը բացվեց, եղանակը պարզվեց և փոքր–ինչ տաքացավ։ 

«Առանձին օրերին, իհարկե, հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում, սակայն դեկտեմբերին գրանցված երկարատև ցրտերի նման ցրտեր այս ձմռանը չեն կանխատեսվում։ Այսօր մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում գրանցված օդի ջերմաստիճանը  համապատասխանում է ձմեռային շրջանին»,– հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքերով` այս ձմռան առանձնահատկությունն այն էր, որ օդի ջերմաստիճանը ցերեկային և գիշերային ժամերին գրեթե չէր տարբերվում, ինչպես նաև գրանցվեց երկարատև ամպամածություն։
«Այս ձմեռը Հայաստանում ցրտի աստիճանով հազվագյուտներից էր, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում 5–7 աստիճանով նորմայից ցածր էր։ Նման երևույթ գրանցվել է  2002, 2008-2009 թվականներին։ Միաժամանակ Հայաստանում ամենաերկարատև ցրտահարությունները գրանցվել են 1957 թ.–ին», – նշեց օդերևութաբանը։

Նա նշեց, որ Հայաստանում ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել երկրի տարածք ներթափանցող տաք ցիկլոնի արդյունքում։

«Առաջիկա հինգ օրերին Հայաստանում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա և նույնիսկ կհասնի պլյուսային ջերմաստիճանի։ Երևանում շաբաթվա վերջում ցերեկային ժամերին կդիտվի մինչև հինգ աստիճան տաքություն», – պարզաբանեց Պետրոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում սպասվում է ձյուն, իսկ ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա` գերազանցելով նորման։

Օդերևութաբանը նշեց, որ չնայած պարբերաբար գրանցվող տեղումներին, դրանց քանակը հանրապետությունում չի հասնում նորմային։

Այս պահին Երևանում արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը -8 է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։