485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մամոգրաֆիկ հետազոտությունների անցկացման ամենաառաջատար տեխնիկա ունեցող երկրներից է
17:52
15 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ մամոգրաֆիկ հետազոտությունները կատարվում են ամենաառաջատար և նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ, ասաց Առողջության հայ–ամերիկյան կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

«Մեր Կենտրոնը զինված է բժշկական լավագույն սարքավորումներով, որոնք առկա են աշխարհի միայն 53 երկրում, ինչի շնորհիվ առավելագույն ճշգրտությամբ կարելի է ախտորոշել և կանխել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի հետագա զարգացումը»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանում ուռուցքային ախտորոշումների թիվն ավելացել է, ինչը կապված է քաղաքացիների` կանխարգելիչ հետազոտություններ անցնելու հաճախականության աճի հետ։

«Եթե դեռ հինգ տարի առաջ մեր Կենտրոն էր դիմում տարեկան մոտ 50 մարդ, ապա այսօր մեզ մոտ տարեկան հետազոտություն է անցնում մոտ 35 հազար կին»,– ասաց Կենտրոնի տնօրենը` ավելացնելով, որ հիվանդության վաղ ախտորոշումը մեծացնում է դրա բուժման հավանականությունը։

Հակոբյանն ավելացրեց, որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր 17–րդ կին տառապում է կրծքագեղձի քաղցկեղով, և ընդգծեց, որ հիվանդության նաև մահացու ելքից խուսափելու համար բոլոր կանայք ամեն տարի պարտադիր հետազոտություն պետք է անցնեն։

«30 և ավելի տարիքի կանայք պետք է պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնեն։ Միաժամանակ, բոլոր տարիքի կանայք պետք է ամեն ամիս կրծքագեղձի ինքնազննում կատարեն, և, որևէ փոփոխություն նկատելու դեպքում պարտադիր դիմեն մասնագետի»,– ասաց Հակոբյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» հարցին։

Նա խորհուրդ տվեց կանանց ինքնուրույն զննել կրծքագեղձը և փոփոխությունի նկատելիս` դիմել մասնագետի։

Փորձագետը հայտնեց նաև, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի «երիտասարդացում» է նկատվում, և կոչ արեց կանանց և մինչև 30 տարեկան աղջիկներին նույնպես հետազոտություն անցնել։

Կենտրոնի տնօրենը կարծում է, որ տղամարդիկ նույնպես պետք է հետազոտություն անցնեն։

«Հաճախ տղամարդիկ նույնիսկ կասկածներ չեն ունենում, որ կրծքագեղձի քաղցկեղը կարող է սպառնալ նաև ուժեղ սեռի ներկայացուցիչներին։ Նրանք օգնության են դիմում հիվանդության ամենավերջին փուլում։ Մեր գործունեության 17 տարում մեր Կենտրոնում բուժում է անցել 871 տղամարդ, որոնցից 32–ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ»։

Հիվանդության հիմնական ախտանիշների թվում փորձագետը նշեց կոշտությունները կրծքի և թևատակի հատվածներում։

Հակոբյանը նշեց, որ Կենտրոնում կրծքագեղձի ամբողջական հետազոտության արժեքը կազմում է 20 հազար դրամ (շուրջ $50), ինչը բավականին ցածր է արտերկրում կատարվող նույն հետազոտությունից։

«Հատուկ զգոնություն պետք է դրսևորեն կանայք, ովքեր այս հիվանդության նկատմամբ գենետիկ նախահակվածություն ունեն։ Միանշանակ, վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող մարդիկ հետագայում կարող են նմանատիպ խնդիրներ ունենալ կրծքագեղձի և կանանց օրգանների հետ»,– նշեց Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ հիվանդությունը վաղ փուլում բուժվում է թեթև վիրահատական միջամտությամբ` առանց կրծքի հեռացման։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։