486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Եղանակը Երևանում կտաքանա առաջիկա երկու օրերին
13:15
14 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա երկու օրերին Երևանում և Արարատյան դաշտավայրում պարզ եղանակ և ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Երեքշաբթի լույս գիշերը Երևանում և հարակից շրջաններում առատ ձյուն է տեղացել, որը դադարել է առավոտյան։ Առաջին կեսի ընթացքում Երևանի երկնքի մի մասը մաքրվել է, եղանակը` պարզվել և փոքր–ինչ տաքացել է։ Ամպամածությունը և մառախուղը, որոնք վերջին մեկուկես ամիսներին սառը եղանակի պատճառ են դարձել, տեղական բնույթ էին կրում և տարածվում Արարատյան դաշտավայրի` Արարատի և Արմավիրի մարզերի, Երևանի, ինչպես նաև հարակից ցածրադիր տարածքների` Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների վրա։

«Ինչպես բազմիցս նշել ենք, մառախուղը ցրելու համար անհրաժեշտ էր հզոր ցիկլոն, որը մրրկայնություն կապահովեր։ Երեկվա ձյունը տեղացել է Սև ծովից եկած հզոր ցիկլոնի արդյունքում»,– ասաց Սուրենյանը` պարզաբանելով, որ ցիկլոնի արդյունքում օդի հոսանքները նպաստել են մառախուղի ցրմանը։

Դա, ըստ նրա, նպաստել է, որ մայրաքաղաքի և Արարատյան դաշտավայրի եղանակային ռեժիմը վերադառնա այն նորմին, երբ ցերեկը դիտվում է հարաբերականորեն տաք եղանակ, իսկ գիշերը ցրտում է։ «Մառախուղի պատճառով ցերեկային և գիշերային ժամերին եղանակը մեզ մոտ գործնականորեն չի տարբերվել»,– ասաց Սուրենյանը։

Նա ավելացրեց, որ առաջիկա երկու օրերին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 2-4 աստիճան ցուրտ, ինչը նորմ է տարվա այս եղանակի համար։

Այժմ Երևանում դիտվում է արևային պարզ եղանակ, սնդիկի սյունը ցույց է տալիս հինգ աստիճան ցուրտ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։