481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը պարգևատրվել է Հայաստանի վարչապետի շնորհակալագրով
18:13
13 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի կառավարության գործունեության լուսաբանման գործում ակտիվ համագործակցության համար «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալության թղթակից Գագիկ Բատիկյանը պարգևատրվել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհակալագիր–պատվոգրով։

Պատվոգիրը հանձնեցին երկուշաբթի, կառավարության ղեկավարի կողմից զանգվածային լրատվության ներկայացուցիչների համար կազմակերպած տոնական ընդունելության ժամանակ։

Շնորհավորելով հավաքվածներին Նոր տարվա և Սուրբ Ծննդի առթիվ` Սարգսյանը լրագրողներին հաջող տարի մաղթեց։

«Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման գործում դուք ստանձնել եք բարդ և պատասխանատու գործառույթ»,- ասաց վարչապետն իր շնորհավորական խոսքում, ավելացնելով, որ դժվար է պատկերացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացումն առանց մեդիաոլորտի ներկայացուցիչների մասնակցության։

«Հաճախ մենք խոսում ենք պատասխանատու ԶԼՄ-ների մասին, քանի որ դուք նույնպես իշխանություն եք և կարողանում եք հասարակության մեջ ստեղծել տրամադրություններ, առաջ քաշել նոր գաղափարներ և, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը: Այդ տեսակետից, կարևորում եմ այն հաջողությունները, որոնք արձանագրում ենք լրատվական դաշտում, մանավանդ, երբ տեսնում ենք խորը վերլուծական նյութեր, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության կառուցման գործում»,– ասաց Սարգսյանը: 

Վարչապետի հուշամեդալներով, անվանական նվերներով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք ԶԼՄ–ների լրագրողներ, խմբագիրներ և ղեկավարներ։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ 2005թ. հուլիսին գրանցված «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնական նպատակը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է:

Yandex.ru որոնողական համակարգի վարկածով` «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ընդգրկված է առաջատար հայկական ինտերնետ ռեսուրսների եռյակում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից: 

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։