484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հինգ նոր աղանդի ներկայացուցիչներ կրոնական ակտիվ քարոզչություն են անցկացնում Հայաստանի մարզերում. փորձագետ
16:18
13 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգ նոր աղանդի ներկայացուցիչներ կրոնական ակտիվ քարոզչություն են իրականացնում Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի միավորված երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը։

«Վերջին ժամանակներում հանրապետությունում կրոնական ակտիվ քարոզչություն են ծավալել հինգ նոր աղանդներ` Ջերմուկում «Կենաց ջուր», Բջնիում` «Աստծո թագավորական քահանայություն», Սևանում` «Ավետաբեր»  աղանդը, Չարենցավանում` «Երգ երգոց» աղանդը, և Լիբանանից Հայաստան նոր թափանցած «Կյանքի աղբյուր», որը «Կյանքի խոսք» ու «Աստծո դեսպանատուն» աղանդների փոքրիկ ճյուղն է»,– ասաց նա, ավելացնելով, որ Չարենցավանի գործող աղանդի հոգևոր հովիվը Գևորգ Չափարյանն է։ 

Հովհաննիսյանի խոսքով` չնայած այդ աղանդները Հայաստանում հայտնվել են բոլորովին վերջերս` 2008-ից 2013 թվականների միջակայքում, դրանք մեծ հարված կարող են հասցնել մարզերի բնակիչների կրոնական հայացքներին։

Նա դժվարացավ պատասխանել այդ աղանդների հետևորդների կոնկրետ թիվը, սակայն նշեց, որ, մասնավորապես, Հայաստանում ավետարանական  հոսքերին հարում է հանրապետության մոտ 150 հազար բնակիչ։

Տարբեր տվյալներով` այսօր Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն չպատկանող կրոնական կազմակերպությունների հետևորդների թիվը հասնում է մինչև 350 հազարի։ Նրանց թվում են ինչպես Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցու հետևորդներ են, այնպես էլ` քայքայիչ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այս ոլորտի փորձագետները նշում են, որ բացի ավանդական եկեղեցիներից` հանրապետությունում գործում է 37 գրանցված կրոնական կազմակերպություն, ինչպես նաև` մի քանի չգրանցված աղանդներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: