482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հին Նոր Տարին է նշվում մի շարք երկրներում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը
10:35
13 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանում, ինչպես և աշխարհի շատ երկրներում, նշվում է Հին Նոր Տարին՝ բավականին ինքնուրույն և ամանորյա արձակուրդների հմայքը երկարացնող տոնը։ Ավելին՝ այդ օրը տոնը չի նշանավորվում ավանդական ամանորյա պատրաստություններին բնորոշ իրարանցումով և ցայտնոտով։

Հին Նոր տարին նշելու ավանդույթը մնացել է Հուլյան օրացույցի (այլ կերպ ասած՝ «հին տոմարի» օրացույցի) և Գրիգորյան օրացույցի (որով ներկայումս ապրում է գործնականում ողջ աշխարհը) միջև եղած տարբերությունից։ XX-XXI դարերում օրացույցների տարբերությունը կազմում է 13 օր։

Բայց արդեն 2100 թվականի մարտի մեկից այդ տարբերությունը կկազմի 14 օր, քանի որ Հուլյան և Գրիգորյան օրացույցների միջև տարբերությունն ավելանում է մեկ օրով ամեն հարյուրամյակում, երբ տարվա հարյուրյակների թիվը Քրիստոսի Ծնունդից հետո չորսի բազմապատիկ չէ։ Այսպիսով՝ 2101 թվականից Սուրբ Ծնունդն ու Հին Նոր տարին մեկ օր ուշ կնշվեն։

Օրացուցային այս տարբերությունն ունի նաև գիտական բացատրություն։ Քանի որ Երկիրն իր առանցքի շուրջ մեկ պտույտ է կատարում ոչ թե ճիշտ 24 ժամվա ընթացքում, ապա լրացուցիչ վայրկյաններն, աստիճանաբար կուտակվելով, օրեր են կազմում։ Քսաներորդ դարի սկզբին դրանք վերածվեցին 13 օրվա, որոնք և կազմեցին հին հուլյան և նոր գրիգորյան համակարգերի տարբերությունը։

Չնայած նրան, որ Հին Նոր տարվա տոնը հանգստյան օր չէ, դրա ժողովրդայնությունն աճում է։

Շատերը, պահպանելով պատմական ավանդույթները, հատուկ ծեսեր են կատարում։ Յուրաքանչյուր երկրում, անգամ յուրաքանչյուր ընտանիքում անակնկալները տարբեր իմաստ կարող են արտահայտել, սակայն ինքն ավանդույթն ընդհանուր առմամբ շատ ջերմ է, բարեկամական և թույլ է տալիս հավաքվել ու շփվել ընտանիքով։ 

Հայ Առաքելական Եկեղեցին այդ օրը՝ հունվարի 13-ին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային:
Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։