484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Հայաստան է այցելել Ռուսաստանի ՌՕՈւ–ի «Ռուսկիյե Վիտյազի» հայտնի պիլոտաժային խումբը
19:10
10 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին անգամ Հայաստան է այցելել Ռուսաստանի ՌՕՈւ–ի «Ռուսկիյե Վիտյազի» («Ռուս դյուցազուններ») հայտնի պիլոտաժային խումբը։ 
Խումբը կվերալիցքավորվի Երևանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայում, ինչից հետո կմեկնի Բահրեյն` ավիասալոնին մասնակցելու, որը տեղի կունենա հունվարի 16–18–ը։ Եղանակային պայմանների պատճառով «Էրեբունի» ավիաբազայում տեղի չունեցավ ավելի վաղ նախատեսված ավիաշոուն, որն այնուհետև պետք է ցուցադրվեր Բահրեյնում։

«Մենք կփորձենք վաղը փորձնական թռիչք իրականացնել, քանի որ այսօր եղանակային պայմանները չեն համապատասխանում ցուցադրական թռիչքի անցկացմանը», – լրագրողներին ասաց «Ռուսկիյե Վիտյազի» խմբի հրամանատար Անդրեյ Ալեքսեևը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Ինչ վերաբերում է Բահրեյնում նախատեսված թռիչքին, ապա խմբի հրամանատարի խոսքերով` դա կլինի նոր համալիր, որը դեռևս չի ցուցադրվել միջազգային ավիաշոուների ժամանակ։
«Ամեն տարի համալիրը փոխվում է, և Բահրեյնում ցուցադրվելիք համալիրով մենք թռիչքներ ենք իրականացրել երկու–երեք ամիս», – նշեց Ալեքսեևը։

Խոսելով Հայաստանից ստացած տպավորությունների մասին, որտեղ խումբն առաջին անգամ է գտնվում, Ալեքսեևը նշել է, – «Հայկական երկինքը շատ գեղեցիկ է։ Գեղեցիկ լեռներ, գեղեցիկ երկիր։ Ցավոք, չկարողացանք տեսնել Երևանը, սակայն կարծում եմ, որ մենք կունենանք նման հնարավորություն»։

«Էրեբունի» ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովն իր հերթին հույս հայտնեց, որ «Ռուսկիյե Վիտյազի» խումբը Երևանի բնակիչներին կցուցադրի իր հմտությունները հունվարի 20–ին Բահրեյնից վերադառնալուց հետո, եթե լինեն համապատասխան եղանակային պայմաններ։

«Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում սա առաջին նման այցն է, և ես` որպես «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար, շատ կցանկանայի, որպեսզի նման թռիչքները լինեին պլանային և կանոնավոր։ Դա շատ լավ կլիներ ինչպես պիլոտաժային խմբի, այնպես էլ Երևանի բնակիչների համար», – ավելացրեց նա։

Ավիացիոն խումբը կմասնակցի Բահրեյնում կայանալիք միջազգային ավիաշոուին։ ՍՈւ-27 կործանիչների թռիչքը մերձմոսկովյան Կուբինկայից նախատեսված է հունվարի 10–ին Երևանի «Էրեբունի» ավիաբազայում նախատեսված միջանկյալ վայրէջքով։

«Ռուսկիյե Վիտյազի»–ն Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բարձր պիլոտաժային ավիացիոն խումբ է։ Այն մի շարք համաշխարհային ռեկորդների հեղինակ է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։