480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ակտիվ աշխատանքային գործունեությունը կօգնի հաղթահարել հետտոնական սթրեսը. հոգեբան
15:00
10 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ակտիվ աշխատանքային գործունեությունը օգնում է հաղթահարել հետտոնական սթրեսը, կարծում է հոգեբան Աննա Բադալյանը։

«Նոր տարվա տոներից և դրանց հետ կապված իրարանցումից հետո մարդկանց մոտ հետտոնական սթրես է նկատվում, որն արտահայտվում է դատարկության զգացումով, իսկ աշխատանքի գնալը մարդկանց մոտ խթանում է սեփական կարևորության զգացումը։ Հետտոնական սթրեսը հաղթահարելու լավագույն ձևն  ակտիվ աշխատանքային գործունեությունն է»,– պարզաբանեց հոգեբանը` ավելացնելով, որ սթրեսը լավ են հանում նաև ջրային պրոցեդուրաները։

Ըստ նրա, Հայաստանի բազմաթիվ բնակիչներ այս տարի տասն օր տևած տոները մի փոքր ձգված են համարում։

«Մեր դիտարկումների համաձայն, մեր համաքաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 10 ոչ աշխատանքային օրերը բավականին շատ են, և մարդիկ ցանկանում էին աշխատանքի գնալ արդեն 3-4 օր անց»,– ասաց հոգեբանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Նյարդաբան Սամսոն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ հետտոնական սթրեսի զարգացման պատճառներից մեկը քնի խախտումն է։

«Հայտնի է, որ մարդը պետք է քնի առնվազն վեց ժամ, իսկ տոնական օրերին այդ ռեժիմը խախտվում է, ինչը սթրես է օրգանիզմի համար»,– պարզաբանեց բժիշկը` ավելացնելով, որ շատ քնել էլ պետք չէ։

Ինչպես հայտնեց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, տոնական օրերին խախտվում է նաև մարդկանց սննդակարգը, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու ինքնազգացողության վրա։

«Մեր ազգին հատուկ է չարաշահել ճարպոտ  կերակրատեսակները տոնական օրերին, ինչը հանգեցնում է ինքնազգացողության վատացմանը։ Ընդհանուր խորհուրդ հետտոնական սթրեսը հաղթահարելու համար անհնար է, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական մոտեցման կարիք է զգում»,– ասաց նա։

Ըստ նրա, օրգանիզմի արագ վերականգնման համար պետք է օգտագործել առողջ սնունդ և առողջ ապրելակերպ պահպանել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար: