484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվողը կպատասխանի իր գործողությունների համար, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի. Գլխավոր դատախազ
14:07
09 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/.  Շանթ Հարությունյանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, հինգշաբթի լրագրողներին կառավարության նիստից հետո ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Երևանի կենտրոնում իրավապահների հետ բախումների համար ձերբակալված «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի պաշտպանը չորեքշաբթի բողոքարկում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի` Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալությունն ընտրելու որոշումը։

«Նախաքննությունը շարունակվում է, և եթե ինչ–որ մեկը քննիչի, դատախազի որոշումն անհամաչափ, անհիմն կամ հակաիրավական է համարում, ապա կարող է բողոքարկել, սակայն յուրաքանչյուր մարդ, այդ թվում` Շանթ Հարությունյանը, պատասխանատվություն է կրելու իր գործողությունների համար, եթե դատարանը նրան դրա համար մեղավոր ճանաչի»,– ասաց Կոստանյանը։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 28–ին երկու ամսով երկարացրել է Հարությունյանի կալանքը։

Հարությունյանի` մահակներով զինված կողմնակիցները որոշել էին 2013 թվականի նոյեմբերի 5–ին չարտոնված երթ կազմակերպել։ Ոստիկանության ներկայացուցիչները կոչ արեցին նրանց չխախտել հասարակական կարգը, սակայն ակցիայի մասնակիցները դիմադրություն ցույց տվեցին։ Բախումների մասնակից դարձան Հարությունյանի հարյուրավոր կողմնակիցներ և մոտ նույնքան էլ ոստիկաններ։ Միջադեպի արդյունքում ձերբակալվեց 14 մարդ, ում առաջադրվել է մեղադրանք իշխանություններին բռնության կիրառմամբ ցուցաբերված դիմադրության մեջ։

Հարությունյանը ձերբակալվեց նոյեմբերի 8–ին։ Նրան սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով կամ մինչև մեկ տարի ազատազրկում։

Դատարանի որոշմամբ Հարությունյանը նոյեմբերի 19–ին տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց` նրա մոտ հոգեկան շեղումների առկայությունը որոշելու համար։ Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ավարտից հետո` դեկտեմբերի 19–ին, Հարությունյանին տեղափոխեցին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Փորձաքննության արդյունքները մինչ օրս չեն հրապարակվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։