480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՅՈՒՆԻՍԵՖ–ը սկսել է «Ո՛չ կորչող սերնդին» արշավը սիրիացի երեխաներին աջակցելու համար
18:24
08 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամը  (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ–ի` փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը  (ՓԳՀՎ) 1 մլրդ դոլարի հանգանակության արշավ են սկսում` ոչ միայն ներսում տեղափոխված, այլև հարևան երկրներում ապաստանած 4 մլն սիրիացի երեխաներին օգնելու համար։ 

«ՅՈՒՆԻՍԵՖ–ն ու ՓԳՀՎ–ն նախազգուշացրել են, որ սիրիացի երեխաները կարող են զրկվել ապագայից, եթե նրանց անհապաղ և էական միջազգային աջակցություն չցուցաբերվի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ–ում երեխաներին համարում են առավել խոցելի խումբը սիրիական հակամարտության բոլոր զոհերի թվում։ «Նրանք դարձել են իրենց ընտանիքների և հարազատների մահվան ականատեսները, ենթարկվում են շահագործման։ Բազմաթիվ անչափահաս և մանկահասակ սիրիացիների ստիպում են ծանր աշխատանք կատարել և սեռական բռնության են ենթարկվում։ Նրանց հավաքագրում են զինված խմբերում և վաղ ամուսնություններ պարտադրում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Ո՛չ կորչող սերնդին» արշավի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն կրթության  ոլորտի ծառայություններ, շահագործումից, չարաշահումներից, բռնությունից պաշտպանություն և հոգեբանական օգնություն  ապահովող ծրագրերին։

ՓԳՀՎ––ի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգի խոսքով, սիրիացի փախստականների ընդունող երկրները չեն կարողանում հոգալ այդ մեծ ծախսերը և չեն կարողանում նրանց ապահովել ամենատարրական ծառայություններով։

«Լիբանանում, օրինակ, կրթության ոլորտը գերհագեցած է։ Տեղերը չեն բավարարում, արդեն պետք է լինում երկրորդ հերթափոխ սահմանել։ Շատ բան է պահանջվում անել կրթական ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման համար, հատկապես Լիբանանում և Հորդանանում»,– ասել է Ֆլեմինգը` ավելացնելով, որ այդ աշխատանքն անհրաժեշտ է կատարել նաև Սիրիայի ներսում, որտեղ դպրոցական տարիքի երեխաների գրեթե կեսը դպրոց չի հաճախում։

ՄԱԿ–ի տվյալների համաձայն, ավելի քան մեկ միլիոն սիրիացի երեխաներ այսօր որպես փախստականներ ապրում են հարևան երկրներում, իսկ ավելի քան 3 միլիոն երեխաներ տեղափոխված անձ են համարվում հենց Սիրիայի ներսում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։