478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Բժիշկները պատմել են, թե ինչպես առանց դիետայի կարելի է նիհարել ամանորյա տոներից հետո
13:15
08 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Կերուխումի շարքից հետո աղեստամոքսային համակարգի աշխատանքը կվերականգնվի ինքնուրույն, եթե մարդիկ սնվեն քիչ-քիչ, իսկ ավելացած կիլոգրամները արագ կանհետանան ամենօրյա զբոսանքների միջոցով, կարծում են «ՌԻԱ Նովոստիի» կողմից հարցված բժիշկները։

Նիհարում ենք առանց դիետաների

Երբ տոներն ավարտվեն, կարելի է օրգանիզմի համար բեռնաթափման օրեր անցկացնել, սակայն որևէ դիետա պետք չէ, ասաց բժշկագիտության դոկտոր, ԲԳՌԱ Սննդի ԳՀԻ առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր Արսենի Մարտինչիկը։

«Պարզապես պետք է օգտագործել ավելի քիչ կալորիաներ, քիչ յուղեր, շաքար, ընտրել ավելի ցածր յուղայնության ուտեստներ, ցածր յուղայնության կաթ, և բեռնաթափումն ինքն իրեն տեղի կունենա», – ասաց նա։

Տոներից հետո սովորական քաշին կարելի է վերադառնալ` կեֆիրով կամ խնձորով բեռնաթափման օրերի միջոցով։ Բացի այդ, գաստրոէնտերոլոգ, բժշկագիտության թեկնածու Լեյլա Բոլատչիևան խորհուրդ է տալիս սնվել քիչ–քիչ։

«Սնվենք օրը 4–5 անգամ փոքր չափաբաժիններով, բացառեք կամ սահմանափակեք մարսողական օրգանների արտազատման և շարժողական ֆունկցիաների խանգարմանը նպաստող կերակուրի ընդունումը։ Դրանց շարքին են պատկանում համեմունքները, պահածոյացված թթուները, ապխտած երշիկեղենը, կենդանական յուղերը», – ասաց նա։

Սպորտը լավագույն բեռնաթափումն է

Բժիշկները նաև խորհուրդ են տալիս չմոռանալ, որ ֆիզիկական ակտիվությունը լավագույն օգնականն է ավելորդ քաշի դեմ պայքարում, այդ պատճառով չարժե ամանորյա օրերն անցկացնել բազմոցին պառկած։

ՌԴ ԱՆ–ի Կանխարգելիչ բժշկության պետական գիտահետազոտական կենտրոնի բժիշկ–դիետոլոգ, բժշկագիտության թեկնածու Ռուզաննա Եգանյանի կարծիքով, տոների ընթացքում կուտակված ավելորդ քաշի դեմ պայքարում կարևոր կանոնը մշտական շարժողական ակտիվությունն է։ 

«Հարկավոր է ընդլայնել շարժողական ակտիվությունը։ Եթե եղանակը թույլ է տալիս, ապա հարկավոր է մինչև մետրո չնստել տրանսպորտ, այլ ոտքով քայլել։ Տուն գնալիս  չօգտվել վերելակից, այլ բարձրանալ ոտքով։ Եթե հնարավորություն չկա ամեն օր զբոսնել այգում կամ այցելել մարզասրահ, ապա ցանկալի է ավելացնել ամենօրյա կենցաղային ակտիվությունը։ Օրինակ, կարելի է գնալ աշխատանքի, խանութ, հյուր` քայլելով 30–40 րոպե։ Դա նվազագույնն է», – ասաց Եգանյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։