480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ԱՊՀ–ում ՌԻԱ Նովոստիի լավագույն գործընկեր գործակալություններից մեկն է
16:19
20 Դեկտեմբերի 2013

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ԱՊՀ–ում ՌԻԱ Նովոստիի լավագույն գործընկեր գործակալություններից մեկն է, ուրբաթ Երևանում կայացած «Համագործակցության զարգացումը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների համատեքստում» ԶԼՄ–ների ռուս–հայկական համաժողովի ընթացքում ասաց ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարի տեղակալ Էլլա Տարանովան։

Տարանովան նշեց, որ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու Հայաստանում ՌԻԱ Նովոստիի ներկայացուցչությունը կշարունակեն աշխատել այն ծավալով, որը նախատեսված էր սկզբում։

«Հուսով եմ, որ Հայաստանի հետ տեղեկատվական փոխգործակցությունը ոչ մի րոպե չի դադարի», – ասաց ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչը։

2014թ.–ից ֆինանսավորման կրճատման պատճառով ՌԻԱ Նովոստին հոկտեմբերին որոշում ընդունեց 2014թ.–ի հունվարի 1–ից փակել իր գրասենյակները Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ու անցնել գործունեության մերձտարածաշրջանային համակարգի, ինչպես նաև որոշում ընդունվեց դադարեցնել այդ երկրներում գործող գործընկեր գործակալությունների աջակցությունը։

ՌԻԱ Նովոստիի` «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ հարաբերությունները դադարեցնելու մասին որոշումը տարակուսանք առաջացրեց ինչպես հայ, այնպես էլ ռուս քաղաքագետների և քաղաքական գործիչների շրջանում, քանի որ գործակալությունն ավանդաբար ներկայանում էր որպես Հայաստանի տարածքում գործող ազդեցիկ ԶԼՄ–ներից մեկը, որը կապող օղակ էր Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Խոսելով ՌԻԱ Նովոստիի ներսում վերակազմավորման մասին` Տարանովան նշեց, որ գործակալությունը կպահպանի իր ապրանքանիշը, իսկ «Ռոսիա սեգոդնյա» խոշորացված գործակալությունն իրենից կներկայացնի «մեծ հովանոցային կազմակերպություն, որն ուղղված է դեպի արտաքին աշխարհ, գործակալությունը լուրեր է հաղորդում Ռուսաստանի մասին և ընդունում է արտաքին աշխարհից եկող բոլոր լուրերը Ռուսաստան»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 9–ին հրամանագիր է ստորագրել «ՌԻԱ Նովոստիի» հիմքի վրա «Ռուսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ստեղծման մասին։ Նոր գործակալության կազմում է նաև «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոհեռարձակող ընկերությունը։ Նախագահի հրամանի համաձայն` ««Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալություն» դաշնային պետական միացյալ ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության և ՌԴ հասարակական կյանքի լուսաբանումն է արտերկրում։

Տարանովայի կարծիքով` ռեսուրսների միավորումից հետո գործակալությունը միայն կշահի։ Այսպես, եթե այժմ ԱՊՀ երկրներում ինտերնետ–ռեսուրսների լսարանը կազմում է օրական մի քանի հարյուր հազար մարդ, ապա միավորումից հետո օրական լսարանը կարող է զգալիորեն աճել։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։