481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» ֆոտոցուցահանդեսն է անցկացվում Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում
16:18
06 Փետրվարի 2012

«Ինտեգրում» ոչ կառավարական կազմակերպության կազմակերպած «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» ֆոտոցուցահանդեսը բացվեց երկուշաբթի Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում:

Ինչպես բացման արարողության ընթացքում հայկտնեց նախագծի ղեկավար Գայանե Այվազյանը, սա արդեն երկրորդ նմանատիպ ֆոտոցուցահանդեսն է, որն անցկացվում է Հայաստանում: Առաջինն անցկացվել է 2011 թվականի ամռանը մայրաքաղաքի Սիրահարների այգում:

«Երկրորդ ցուցահանդեսը մենք որոշեցինք անցկացնել այստեղ՝ ՄԱԿ-ի գրասենյակում: Լուսանկարներն արվել են մեր նախագծի մասնակիցների, մեր միջոցառումներին ակտիվ մասնակցող երիտասարդության կողմից: Ֆոտոցուցահանդեսի հիմնական նպատակը մարդկանց, առավելապես, երիտասարդությանն իրենց իրավունքների մասին իրազեկելն է»,- ասաց Այվազյանը:

Նա նշեց նաև, որ նախագիծն ունի սեփական բլոգը և իր էջը Facebook սոցցանցում, որոնք օգնում են մասսայականացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը:
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի խոսքով, լուսանկարներն արվել են երիտասարդ, տաղանդավոր հայ ուսանողների կողմից:
«Լուսանկարներն իսկապես խորն իմաստ ունեն: Դրանք պատկերում են այն, թե ինչպես են Մարդու իրավունքների հռչակագրում և Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված սկզբունքներն իրագործվում»,- ասաց Դոցենկոն:
Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 24-ը:

«Ինտեգրում» ոչ կառավարական կազմակերպությունը գործում է նախորդ տարվանից: Կառույցի հիմնական նպատակը հայ երիտասարդությանը կրթական տարբեր ծրագրերում և միջոցառումներում ներգրավելն է: Նախագծերը ֆինանսավորվում են Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության և Փաստաբանների ամերիկյան ասոցիացիայի (ABA) կողմից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։