486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Անչափահաս մուրացկանների թիվը մի քանի անգամ նվազել է. Ոստիկանություն
17:50
03 Փետրվարի 2012

Հայաստանում անչափահաս մուրացկանների թիվը տարեկան նվազում է և 2011թ.-ին կազմել է 16 մարդ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

«2011թ.-ին մեզ մոտ հաշվառման է կանգնած 16 անչափահաս մուրացկան, այն դեպքում, երբ 2010թ.-ին նրանց թիվը 20-ն է եղել, իսկ դեռ մի քանի տարի առաջ մուրացկանների թիվը 300-ի էր հասնում»,- ասաց նա:

Ինչպես նշեց գնդապետը, Ոստիկանության և բոլոր շահագրգիռ մարմինների ու անչափահաս մուրացկանների հարցերով կազմակերպությունների աշխատանքները պետք է ամենօրյա բնույթ կրեն, քանի որ ամեն օր նոր երեխա կարող է ներգրավվել այդ գործընթացում:

«Անհրաժեշտ է ժամանակին կանխել նման գործունեությունը, նրանց հետ անհրաժեշտ աշխատանքներ տանել»,- կարծում է նա:

Դուրյանը նշեց նաև, որ որոշ դեպքերում ծնողները նույնիսկ չգիտեն իրենց երեխայի գործունեության մասին, սակայն հաճախ էլ նրանք են ստիպում երեխաներին մուրացկանությամբ զբաղվել:

«Երեխայի հետ առավել հեշտ է աշխատել, երբ նա սեփական նախաձեռնությամբ է գործում: Այդ դեպքում նրա ծնողներն օգնում են մեզ, և երեխայի հետ աշխատանքի գործընթացը հեշտանում է, սակայն հակառակ դեպքում նույնպես բոլոր անհրաժեշտ աշխատանքները տարվում են երեխաների և նրանց ծնողների հետ»,- ասաց նա:

Ըստ Դուրյանի, այն դեպքում, երբ երեխաները փողոցում ծաղիկներ, նկարներ են վաճառում կամ երաժշտական գործիքներով են նվագում՝ պարգևատրում ստանալու նպատակով, մուրացկանություն չեն համարվում, սակայն տվյալ երեխաների հետ նույնպես աշխատանքներ են տարվում և վերահսկվում է նրանց գործունեությունը:

«Փողոցում տարբեր առարկաներ վաճառող երեխաների վարքագիծն իր մեջ ոչ մի անօրինական բան չի կրում, սակայն այն, որ նրանք հաճախ ստիպում են կամ անցորդներին խնդրում են գնում կատարել, կարող է բացասաբար ազդել նրանց բնավորության հետագա ձևավորման վրա»,- կարծում է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: