478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը Հայաստանում ավելի ցածր է, քան տարածաշրջանի այլ երկրներում. փորձագետ
17:34
03 Փետրվարի 2012

Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը Հայաստանում շատ ավելի ցածր է, քան Վրաստանում և Ադրբեջանում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը:

«Հայաստանում ցածր է նաև մուրացկան-երեխաների թիվը, ինչպես նաև չափազանց ցածր է մանկական մարմնավաճառության մակարդակը»,- ասաց Դուրյանը:

Նա միաժամանակ հայտնեց, որ Հայաստանում 2011 թվականին անչափահասների կողմից կատարած հանցագործությունների թիվը 2010 թվականի համեմատ աճել է: Մասնավորապես, 2011 թվականին արձանագրվել է անչափահասների կողմից կատարած 527 հանցագործություն՝ 2010 թվականին կատարածմ 509-ի դիմաց:
Դուրյանի խոսքով, Հայաստանի գաղութներում գտնվում են մի քանի տասնյակ երեխաներ, ովքեր կատարել են միայն առանձնակի ծանր հանցագործություններ: Անչափահաս մյուս իրավախախտների նկատմամբ կիրառվում են պատժի այլընտրանքային մեթոդներ՝ պայմանական ազատազրկում, դաստիարակչական աշխատանքներ:

Նա նշեց նաև, որ Հայաստանում գործում է տասը վերականգնողական համայնքային կենտրոն, որտեղ հոգեբանների և մանկավարժների մասնակցությամբ դաստիարակչական աշխատանքներ են տարվում բարդ երեխաների և նրանց ծնողների հետ:
«Ոստիկանապետի հանձնարարականով, յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակում մենք կայցելենք երկրի բոլոր դպրոցները և զրույցներ կանցկացնենք դպրոցականների և մանկավարժների հետ»,- ասաց Դուրյանը: -0,-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:37
23 Օգոստոսի 2017
Երևանը ծափողջույններով է դիմավորել աշխարհի իր չեմպիոններին (ՖՈՏՈ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:
15:36
23 Օգոստոսի 2017
Հայտնի թուրք խոհարարը ցնցել է Instagram–ը հայկական երաժշտության ուղեկցությամբ կատարած պարով (ՎԻԴԵՈ)
Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 4,5 մլն մարդ, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը։
15:13
23 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին երեխաներով և արևի խավարմամբ (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը երեխաների` Նորթի և Սեյնթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։