486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կհրաժարվի ամառային ժամանակից. Էկոնոմիկայի նախարար
15:40
26 Հունվարի 2012

Հայաստանը մտադիր է հրաժարվել ամառային ժամանակի անցումից, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարբերությունը Գրինվիչի ժամային գոտու հետ կազմում է + 4 ժամ, մյուս եվրոպական երկրների հետ՝ + 3, Ամերիկայի արևելյան ափի հետ՝ +9, Ամերիկայի արևմտյան ափի հետ՝ +12:
«Այսօր կառավարությունը հաստատել է ձմեռայինից ամառային ժամանակին անցնելուց հրաժարվելու մասին պատգամավորական նախաձեռնությունը: Դրա արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում կգտնվի մեկ ժամային գոտում՝ – GMT+4, այսուհետև ամառային ժամանակի անցում չի իրականացվի: Առավոտյան մենք մեկ ժամով ուշ կարթնանանք»,- հինգշաբթի կառավարական նիստից հետո լրագրողներից ասաց Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը համապատասխանում է GMT+3 ժամային գոտուն, սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ երկիրն իր իրական ժամային գոտում չի գտնվում:

«Այդ տեղաշարժը տեղի էր ունեցել 30-ական թվականներին, երբ ԽՍՀՄ ողջ տարածքում ժամացույցի սլաքները մեկ ժամով առաջ էին տարվել, և Հայաստանը հայտնվել էր GMT+4 ժամային գոտում: Դրանից հետո, երբ սկսվեց կիրառվել այսպես կոչված ամառային ռեժիմը, յոթ ամիսների ընթացքում տարեկան Հայաստանի իրական ժամային գոտու հետ տարբերությունը ևս մեկ ժամով ավելացավ, և երկիրը գտնվում էր GMT+5 ժամային գոտում»,- պարզաբանեց նա:

Ըստ նախարարի, հաջորդ քայլը՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո, մեկ-երկու տարի անց ենթադրվում է մեկ ժամով անցում կատարել և վերադառնալ Հայաստանի համար դասական (աշխարհագրական դիրքի տեսանկյունից) GMT+3 ժամային գոտուն:

Դավթյանը հիշեցրեց, որ ՀՀ հիմնական տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի և Վրաստանի, ինչպես նաև ԱՊՀ գրեթե բոլոր երկրների տարածքում ամառային և ձմեռային ժամանակի անցումից հրաժարվելն արդեն իրականացվել է:

«Ըստ էության, մենք ողջ տարվա ընթացքում կգտնվենք Մոսկվայի և Թբիլիսիի հետ նույն ժամային գոտում, իսկ ամառային շրջանում մեկ ժամով մոտ կլինենք Եվրոպային»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Եվրոպայում այդ փոփոխությունները դեռ չեն կատարվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։