483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հույն ականավոր ռեժիսոր Անգելոպուլոսը մահացել է նկարահանման հրապարակում
15:48
25 Հունվարի 2012

Հույն ականավոր ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը մահացել է չորեքշաբթի նրանից հետո, երբ նրան սեփական ֆիլմի նկարահանման հրապարակում վրաերթի է ենթարկել մոտոցիկլավարը, հայտնում է ոսռիկանությունը:

Ռեժիսորը 76 տարեկան էր: Նա մահացել է գլխի վնասվածքներից Աթենքի հարավային արվարձանում: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Աթենքից դեպի հարավ գտնվող խճուղում, մանրամասներն առայժմ անհայտ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նկարահանումներն անցնում էին Աթենքի հարավային արվարձանում: Յոթանասունվեցամյա ռեժիսորը, ճանապարհն անցնելից, վրաերթի է ենթարկվել մոտոցիկլավարի կողմից: Անգելոպուլոսին տեղափոխել են հիվանդանոց լուրջ վնասվածքներով, նրան միացվել է արհեստական շնչառության սարք:

Հույն ամենահայտնի ռեժիսորներից մեկը ծնվել է 1935 թվականին: Սովորել է Աթենքի համալսարանում և Սորբոնում, լրագրող և կինոքննադատ է աշխառել: Կինոկարիերան սկսել է նախոևդ դարի 60-ական թվականների վերջին: Համագործակցել է հայտնի օպերատոր Յորգոս Արվանիտիսի և սցենարիստ Տոնինո Գուերայի հետ: Նրա ֆիլմերն առանձնանում էին հանդարտ  սյուժե և երկար կադրեր ընդգրկող անկրկնելի հեղինակային ոճով:

Անգելոպուլոսը Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու է արժանացել 1998 թվականին՝ «Հավերժություն և մեկ օր» ֆիլմի համար և նույն փառատոնի ժյուրիի մրցանակը 1995 թվականին «Ուլիսի հայացքի» համար:
Ռեժիսորը մահացել է «Ուրիշ ծով» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք սկսվել էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։