477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամենատարածված ալերգենը ծաղկափոշին է. բժիշկ
19:07
20 Հունվարի 2012

Հայաստանում ամենատարածված ալերգենը ծաղկափոշին է, հայտնեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի հանրապետական մանկական ալերգիոլոգիական դիսպանսերի պատասխանատու, մանկաբույժ, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

«Հայաստանում առավել տարածված 19 ալերգենների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ամենատարածված ալերգենը բույսերի ծաղկափոշին է, երկրորդը՝ շների մորթին, իսկ երրորդ՝ փոշու տիզը»,- ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց նա:

Միաժամանակ բժիշկն ավելացրեց, որ չնայած ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության միայն շուրջ 2-3 տոկոսն է տառապում ալերգիկ հիվանդություններով, սակայն եվրոպացի անկախ փորձագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնավորապես ալերգիկ ռինիտով (մշտական հարբուխ), ասթմայով և ատոպիկ դերմատիտով հիվանդացության մակարդակն առնվազն 7-15 տոկոս է կազմում:

Բաղդասարյանն ընդգծեց, որ Եվրոպայում ալերգիկ հիվանդություններ է ունենում  յուրաքանչյուր երրորդ երեխան, իսկ այսօրվա տեմպերի պահպանման դեպքում 2015թ.-ին ալերգիայով կտառապեն եվրոպացի երեխաների կեսը:
«Շատ հնարավոր է, որ Հայաստանում էլ նման իրավիճակ լինի, քանի որ համալիր հետազոտությունները մեզ մոտ կատարվել են 5-10 տարի առաջ, իսկ մասնավոր հետազոտություններում ընդգրկվել է միայն 4 հազար երեխա, ինչը բավարար չէ ընդհանուր պատկերը կազմելու համար»,- ասաց բժիշկը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ ալերգիկ հիվանդությունները բուժելիս պետք չէ հատուկ դիետաներ պահել, քանի որ հաճախ նման մեթոդները կարող են երեխայի մոտ զարգացման խախտումներ առաջացնել:
Բաղդասարյանը նշեց, որ ալերգիայի ախտանիշների դեպքում ավելի արդյունավետ է հիվանդի անհրաժեշտ հետազոտում անցկացնել և սահմանափակվել ալերգիայի վերացմամբ, ոչ թե հատուկ դիետաներ նշանակել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։