480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դպրոցներն ու բուհերը 4,5 հազար օրինակ ուսումնական ձեռնարկ են ստացել Ռուսաստանի կողմից
18:53
20 Հունվարի 2012

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունն ուրբաթ մի շարք հայկական դպրոցներին և բուհերին ուսումնական և գիտամանկավարժական ռուսական գրականության 4,5 հազար օրինակ է փոխանցել՝ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը խորացնելու նպատակով:

Ինչպես միջոցառման ժամանակ հայտնեց Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, գրականությունը նվեր է հայկական ուսումնական հաստատություններին՝ 2011-2015թթ.-ի «Ռուսաց լեզու» դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում: Ըստ նրա, ծրագրի հիմնական նպատակը ՀՀ  բնակիչների շրջանում ռուսաց լեզվի, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանն աջակցելն է:

«Հայաստանում բնակչության միայն 7 տոկոսն է ռուսաց լեզուն օգտագործում տանը: Միաժամանակ այն ծնողների թիվը, ովքեր ցանկանում են, որ երեխաները ռուսաց լեզու իմանան, 80-ից աճել է մինչև 94 տոկոս»,- հայտնեց Կրիվոպուսկովը՝ ընդգծելով, որ Հայաստանում ռուսաց լեզվի պահանջարկը մշտապես աճում է:

Այդ կապակցությամբ նա նշեց, որ եթե 2010թ.-ին «Ռուսական արջուկ» միջազգային խաղ-մրցույթին Հայաստանից շուրջ 1,5 հազար երեխա էր մասնակցում, ապա 2011թ.-ին հայ մասնակիցների թիվը չորս անգամ աճել է:
Ըստ նրա, ռուսաց լեզու են սովորեցնում Հայաստանի բոլոր դպրոցներում, դրանցից 57-ում՝ խորացված, նաև 43 դպրոցներում ռուսական դասարաններ են գործում:

Կրիվոպուսկովը նաև նշեց ռուսաց լեզվով օլիմպիադաների անցկացման անհրաժեշտությունը: «2012թ.-ին Գյումրի քաղաքի հինգ մանկապարտեզներում ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում: Առաջին դասարանների աշակերտները, ովքեր դպրոցում ռուսաց լեզու չեն անցնում, նույնպես կարող են հաճախել այդ դասընթացներին»,- հայտնեց նա:
 
Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության ղեկավարը նշեց նաև, որ փետրվարին ռուսական գրականության հավաքածու կբերվի Արմավիրի №5 դպրոցի համար:
«Մենք նախատեսում ենք միջկառավարական մակարդակով իրականացնել հայկական սփյուռքի շրջանում հայոց լեզվի դասավանդումը և պետք է նշել, որ Հայաստանի 7 ռուսական դպրոցներում այժմ անպայման հայոց լեզու կդասավանդվի»,- հայտնեց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։