486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվողներին
19:36
17 Հունվարի 2012

Երեքշաբթի թուրքական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել երկու մարդու, ովքեր մեղադրվում են Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ, երեքշաբթի դատական նիստից հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (Hrant Dink) սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում, իր գրասենյակի մոտ:

Սպանությունից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին և անցած տարի նրան դատապարտել 21 տարի 10 ամիս բանտարկության: Դինքի ընտանիքի փաստաբանները կարծում են, որ Սամաստը խաղաքարն էր մի հանցագործության պատվիրատուների ձեռքում, որը Թուրքիայում և արտերկրում քննադատության ալիք բարձրացրեց: Ըստ քննության վարկածի՝ Թուրքիայում այնպիսի սուր թեմաներով, ինչպիսին քրդական հարցն է, գրող Դինքի սպանությանը կարող են մասնակից լինել «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպության գործով անցնող անձինք, որոնց մեղադրում են կառավարության տապալման մեջ:  Այգ գործի առթիվ 2007թ.-ից դատավարություն է անցկացվում Ստամբուլում, դրա վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չի կայացվել:

Սամաստից հետո ձերբակալվել են Էրհան Թունջելը և Յասին Խայալը, որոնց հրամանով, իբրև, գործել է մարդասպանը: Խայալը դատական նիստերից մեկի ժամանակ հայտնեց, որ Դինքի սպանության հետ առնչություն ունեն իշխանական կառույցների անձինց, և իրեն կարող են վերացնել որպես ավելորդ վկայի:

Դինքի գործով դատավարությունն անցկացվում է 2007թ.-ի հուլիսից, դրանով 19 մարդ է անցնում, միաժամանակ նրանցից միայն երկուսը՝ Թունջելն ու Խայալը դավարության վերջում կալանավորվել են: Մեղադրանքն ի սկզբանե ցմահ բանտարկություն էր պահանջում: Այդ դատավճիռն էլ կայացրել է դատարանը՝ դատավարության ավարտից հետո ներկայացնելով այն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։