482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչներն ավելի շուտ հոգսաշատ են, քան երջանիկ. հոգեբան
14:09
17 Հունվարի 2012

Հայաստանի բնակիչներն ավելի շուտ հոգսաշատ են, քան երջանիկ, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մեկնաբանելով WIN-Gallup International ընկերության «Երջանկության համաշխարհային բարոմետր» գլոբալ հարցման արդյունքները:

Հարցման տվյալների համաձայն, Հայաստանն ընդգրկվել է աշխարհի այն երկրների ցուցակում, որտեղ ապրում են ամենաերջանիկ բնակիչները՝ հանրապետության 500 հարցվածների 70 տոկոսն իրեն երջանիկ է համարում, 10 տոկոսը՝ դժբախտ, 18 տոկոսը՝ ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ, իսկ 2 տոկոսը չի պատասխանել:
Հոգեբանի խոսքով, երջանիկ կարելի է անվանել այն մարդկանց, ովքեր «արդյունավետ կյանքով են ապրում»՝ այսինքն, հասել են ինքնահաստատման, սիրելու և սիրվելու իրավունքի:

«Հաշվի առնելով Հայաստանի բնակչության վերաբերյալ այս երկու բաղկացուցիչները, հնարավոր է, որ սիրո տեսանկյունից դրությունն այդքան էլ անմխիթար չէ, սակայն անզեն աչքով կարելի է տեսնել, որ երջանկության մյուս բաղադրիչը՝ ինքնադրսևորումը, ցավոք, այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ»,- երեքշաբթի ասաց Նալչաջյանը:
Նա միաժամանակ նշեց, որ երջանկության չափորոշիչները կարող են զանազան լինել տարբեր հասարակություններում: Այսպես, այն, ինչ կարող է երջանկության չափանիշ լինել հայի համար, բոլորովին էլ նման զգացում ունենալու հիմք կարող է չլինել, օրինակ, չինացու համար:

Նալչաջյանը միաժամանակ կասկած ունի տվյալ հարցման շրջանակներում վերլուծություն անցկացնող փորձագետների անաչառության վերաբերյալ:
Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն իր հերթին նշեց, որ WIN-Gallup International-ի հարցման արդյունքները կարելի է ոչ լիակատար համարել գոնե այն պատճառով, որ հարցումն իրականացվել է հեռախոսով:

Սոցիոլոգի կարծիքով, հեռախոսային հարցումների ժամանակ հարցնողի և հարցվածի միջև անմիջական շփում չկա, այդ պատճառով դժվար է ստուգել վերջինի իրական դրդապատճառները:

Սոցիոլոգը հայտնեց, որ, ելնելով հայկական մտածելակերպից, կարելի է ենթադրել, որ «Դուք երջանի՞կ եք» հարցին հարցվածներից շատերը հեգնանքով կարող էին պատասխանել «իհարկե»՝ իրականում նկատի ունենալով ճիշտ հակառակը:
Աթանեսյանի կարծիքով, հարցումն ավելի իրատեսական կլիներ, եթե հարցաթերթիկում ընդգրկվեր հետևյալ հարցը՝ «Ո՞րն է ձեզ համար երջանկությունը»: -0-Ն.Ա.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։