478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Բեյոնսեի նորածին աղջիկն ամենաերիտասարդ կատարողն է դարձել
18:53
13 Հունվարի 2012

Ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլզի և ռեպ կատարող Ջեյ-Զիի նորածինն ամենաերիտասարդ կատարողն է դարձել, ով հայտնվել է Billboard հիփ-հոփ աղյուսակում, հաղորդում է Billboard-ը:

Հունվարի 7-ին ծնված Բլյու Այվի Քարտերը ներկայացվել է որպես Ջեյ-Զիի Glory երգի կատարողներից մեկը: Billboard հիթ շքերթում երգը զբաղեցրել է 74-րդ տեղը: Ստեծագործության կատարողների թվում աստղային զույգի առաջնեկը նշված է B.I.C. անունով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հատկանշական է, որ հայրը ոչ միայն այդ ստեղծագործությունը նվիրել է իր դստերը, այլ նաև երգում օգտագործել է նրա լացի ձայները: Glory երգի տեքստում, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է Փառք, Ջեյ-Զին հիշատակում է նաև այն մասին, որ աղջնակը Փարիզում է սաղմնավորվել:

Ինչպես գրում են որոշ ԶԼՄ-ներ, Բեյոնսեն և Ջեյ-Զին ծննդաբերության ժամանակ վարձակալել են Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի ողջ հարկը, և աղջկա լույս աշխարհ գալուց հետո այն նաև սահմանափակված է եղել նույնիսկ բուժանձնակազմի համար: Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի հղիության մասին հայտնի է դարձել 2011թ.-ի օգոստոսի 28-ին, երբ նա հայտնվել էր Լոս Անջելեսում կայացած MTV Video Awards արարողությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:37
23 Օգոստոսի 2017
Երևանը ծափողջույններով է դիմավորել աշխարհի իր չեմպիոններին (ՖՈՏՈ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:
15:36
23 Օգոստոսի 2017
Հայտնի թուրք խոհարարը ցնցել է Instagram–ը հայկական երաժշտության ուղեկցությամբ կատարած պարով (ՎԻԴԵՈ)
Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 4,5 մլն մարդ, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը։
15:13
23 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին երեխաներով և արևի խավարմամբ (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը երեխաների` Նորթի և Սեյնթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։