485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկաստանը կխստացնի ԱՊՀ-ից ժամանող կանանց մուտքի իրավունքի կանոնները
10:53
12 Հունվարի 2012

Հնդկաստանի ԱԳՆ-ն ԱՊՀ-ի հնդկական դիվանագիտական ներկայացուցչություններին, մասնավորապես Ղազախստանին և Ղրղըզստանին, ինչպես նաև Ռուսաստանին և Ուկրաինային,  առաջարկել է խստացնել 15-40 տարեկան կանանց մուտքի արտոնագիր տրամադրելու կանոնները՝ այդ երկրներից ժամանող մարմնավաճառների թվի աճի կապակցությամբ, հինգշաբթի հաղորդում է Times of India-ը:

Նշված երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին խորհուրդ է տրվել մանրակրկտորեն քննել 15-40 տարեկան կանանց մուտքի արտոնագիր ստանալու դիմումները, երկրի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրի խոսքն է մեջբերում թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ պարբերականի, որը հղում է անում ոստիկանության աղբյուրներին, միայն մայրաքաղաք Դելիում այժմ ԱՊՀ երկրներից ժամանած շուրջ 3,5 հազար «գիշերային թիթեռնիկ» է աշխատում:
Թերթը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ԱՊՀ-ից ժամանող «թիթեռնիկների» աճող թվի խնդրի վրա:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին են մեկնաբանել Հնդկաստանում ՌԴ դեսպանությունից, իրականում Ռուսաստանից շատ քիչ մարմնավաճառներ են ժամանում Հնդկաստան. ռուս աղջիկներ ձերբակալման դեպքերը բավական հազվադեպ են: Հնդկաստանում նման ծառայության վճարը համեմատաբար ցածր է, և ռուսները նախընտրում են Եվրոպան: Սակայն ԱՊՀ-ից, մասնավորապես Միջին Ասիայի պետություններից ժամանած և մարմնավաճառության համար ձերբակալված բոլոր աղջիկներին այստեղ «ռուս» են անվանում:

Ավելի վաղ հնդկական ԶԼՄ-ներն այդ խնդրի սեփական հետաքննությունն են անցկացրել, և ըստ լրագրողների տվյալների, Հնդկաստանում ԱՊՀ անդամ-երկրներից ժամանած և մարմնավաճառությամբ փող վաստակող աղջիկների թիվն իսկապես քիչ չէ: Նրանք գալիս են հիմնականում Միջին Ասիայի պետություններից, մասնավորապես՝ Ուզբեկստանից: Սակայն ոչ պակաս են ժամանում նաև մյուս ասիական պետություններից՝ օրինակ Թայլանդից և Չինաստանից:

Ինչպես նշում է Times of India-ն, Հնդկաստանում Միջին Ասիայից տարեկան 40 հազարից ոչ պակաս զբոսաշրջիկ է ժամանում և ավելի քան 70 հազար՝ Ռուսաստանից, և դեռ հայտնի չէ, թե ինչպես են հնդիկ դիվանագետներն այդքանից առանձնացնելու պոտենցիալ մարմնավաճառներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը: