486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Սիմփսոնները» մուլտսերիալի դիտման մարաթոնի մասնակիցները կարող են համաշխարհային ռեկորդ սահմանել
12:13
11 Հունվարի 2012

«Սիմփսոնները» մուլտսերիալի անդադար դիտման մարաթոնը (The Simpsons Ultimate Fan Marathon Challenge), որը նվիրված է 500-րդ սերիայի հեռարձակմանը, պետք է ավելի քան 150 ժամ տևի, ինչը կրկնակի անգամ կգերազանցի հեռուստացույց անդադար դիտելու համաշխարհային ռեկորդը, հաղորդում է Ռոյթեր լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների, այժմ ռեկորդը կազմում է 86 ժամ, 6 րոպե և 41 վայրկյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մարաթոնը մեկնարկում է փետրվարի 8-ին Լոս Անջելեսում: Մրցույթի հաղթողը պետք է սիրելի մուլտսերիալը դիտի ամբողջությամբ, նա կստանա 10,5 հազար դոլար մրցանակ և հուշանվերներ:

«Սիմփսոնների» 500-րդ սերիան էկրան կբարձրանա փետրվարի 19-ին ԱՄՆ-ում: Ամերիկյան հեռուստատեսության պատմության ընթացքում ամենաերկարատև մուլտսերիալը եթեր է հեռարձակվում արդեն 23 տարի: «Սիմփսոնները», որոնց ստեղծել է մուլտիպլիկատոր, պրոդյուսեր և սցենարիստ Մեթ Գրոենինգը (Matt Groening) Fox ամերիկյան հեռուստաընկերության համար, սկսվել է 1989թ.-ին որպես կարճամետրաժ մուլտֆիլմերի տեսաշար, որոնք ուղեկցում էին «Թրեյսի Ուլման շոուն» (The Tracey Ullman Show):

«Սիմփսոններն» արդեն երկու անգամ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում, 2009 թ.-ին ՝ որպես ամենամեծ թվով հրավիրված աստղերի անիմացիոն ծրագիր և 2011 թ.-ին՝ որպես ամենաերկար դրվագներ ունեցող սիթքոմ:
Մուլտսերիալն արժանացել է 24 Emmy մրցանակի, 26 Annie մրցանակի, Peabody Award մրցանակին, ստացել է «20-րդ դարի հռչակավոր շոու» կոչում, ինչպես նաև աստղ ունի Փառքի ծառուղում:

Նախորդ տարվա հոկտեմբերին Fox հեռուստաընկերությունը պատրաստվում էր դադարեցնել նոր սերիաների թողարկումը, սակայն հետո որոշեց երկարացնել սերիալը ևս երկու եթերաշրջանով:

1998 թ.-ին Time ամսագիրը սերիալի գլխավոր հերոս Բարթ Սիմփսոնին (Bart Simpson) ճանաչել է 20-րդ հարյուրամյակի արվեստի 20 ամենահռչակավոր գործիչներից մեկը: Նախորդ տարվա սեպտեմբերին հեղինակավոր պարբերականը Հոմեր Սիմփսոնին ներառել է «Հեռուստատեսության պատմության տասը ամենահայտնի հայրերը» ցանկում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: