478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Սկսվել է մայաների օրացույցի վերջին տարվա հետադարձ հաշվարկը
12:32
22 Դեկտեմբերի 2011

Չորեքշաբթի սկսվել է մայաների ավանդական օրացույցում 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ավարտվող տարվա հետադարձ հաշվարկը: Արդեն երկար ժամանակ է, որ աշխարհի ավարտը կապում են 21.12.12 ամսաթվի հետ:

Խոսքը, այսպես կոչված, հինգերորդ արեգակնային դարաշրջանի ընթացիկ փուլի մասին է (ըստ մայաների), որը սկսվել է մ.թ.ա. 3114 թվականի օգոստոսին, նշում է ՌԻԱ Նովոստին: Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնակիչների հաշվարկներով՝ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ավարտվում է մարդկության զարգացման մեծ փուլը, որը տևել է 26 հազար տարի, և սկսվում է նոր էներգետիկ վիճակի անցման գոտին: 2012 թվականից մարդկությունն իբր պիտի քննություն հանձնի զարգացման նոր դարաշրջան անցնելու համար, որ պետք է տևի մինչև 2053 թվականը:

Մայաների այս գուշակությունները աշխարհի կործանման շուրջ տարաբնույթ խոսակցություններ ծավալելու առիթ են հանդիսացել: Ավելին, մեքսիկական կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 2012 թվականին աշխարհի կործանման մասին գուշակությունը օգտագործել արտասահմանյան զբոսաշրջիկներին ներգրավելու նպատակով: 2011 թվականի մարտին զբոսաշրջության նախարար Գլորիա Գևարան հայտարարեց, որ աշխարհում մեծ հետաքրքրություն է նկատվում 2012 թվականի դեկտեմբերի 21-ի իրադարձությունների շուրջ, և Մեքսիկան պատրաստ է բավարարել բազմաթիվ զբոսաշրջիկների հետաքրքրությունը:

Ժամանակակից գիտնակաների մեծ մասը հերքում է աշխարհի վերջի մասին այս գուշակությունը: Ինչպես նշվում է Գվատեմալայի սպորտի և մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մայաներին հաջողվել է անվերջանալի օրացույց ստեղծել: «Երկար հաշվարկը ժամանակի հայեցակարգի՝ որպես անվերջանալի մի ճանապարհի հաշվարկն է, և օրացույցի յուրաքանչյուր փուլը մի սերնդից մյուսին անցնելու ոչ մեծ շարժում է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Մայաների քաղաքակրթությունը հայտնի է մշակույթով, ճարտարապետությամբ, մաթեմատիկական ու աստղագիտական համակարգերով: Նրանք խորը գիտելիքներ են ունեցել հատկապես աստղագիտության վերաբերյալ:----0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
17:59
17 Սեպտեմբերի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է երկվորյակների լուսանկարները (ՖՈՏՈ)
Այս տարվա հունիսին Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դարձել։
16:41
17 Սեպտեմբերի 2017
Ըմպելիք համեղ նիհարելու համար
Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։
15:14
17 Սեպտեմբերի 2017
Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:
13:59
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին (ՎԻԴԵՈ)
Լևոն Արոնյանը անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին։ Նա պատրաստվում է ամուսնանալ ֆիլիպինացի շախմատիստուհի Արիանա Կաոլիի հետ։
19:49
16 Սեպտեմբերի 2017
Հայկական խաշը` խումhարի դեմ պայքարի լավագույն միջոց
Խաշի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1184 թվականին։