483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 100 Ձմեռ պապ կմասնակցի տոնական մարաթոնին
19:22
21 Դեկտեմբերի 2011

Ձմեռ պապերի տոնական մարաթոն կանցկացվի Երևանում դեկտեմբերի 27-ին «Ձմեռային փառատոն – Հայաստան 2011» նախագծի շրջանակներում, ասաց նախագծի հեղինակ և փառատոնի կազմակերպիչ Deem Communications ընկերության ղեկավար Րաֆֆի Նիզիբլյանը:

«Ձմեռային փառատոն - Հայաստան 2011»-ը կանցկացվի Երևանում դեկտեմբերի 24-27-ը: Առաջին անգամ փառատոնը մեկնարկել է հանրապետությունում 2007 թվականին, և այս տարվա փառատոնը հոբելյանական է, այդ պատճառով ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար հետաքրքիր մի շարք միջոցառումներ են նախատեսված:

«Ձմեռային փառատոն – Հայաստան 2011»-ը կտարբերվի զանազան նոր և ինքնատիպ մտահղացումներով, որոնց թվում է նաև «Ձմեռ Պապերի մարաթոնը»,- ասաց Նիզիբլյանը:

Կազմակերպիչների մտահղացմամբ, մոտ 100-150 Ձմեռ պապեր կմրցեն՝ վազելով կենտրոնական փողոցներից մեկում, իսկ նրանց երթուղին կավարտվի մայրաքաղաքի գլխավոր տոնածառի մոտ: Հաղթող Ձմեռ պապին կսպասի արժեքավոր նվեր՝ ipad:

Նիզիբլյանը նշեց, որ փառատոնը կբացվի ձմեռային շքերթով, որին կմասնակցեն հայկական Կաղանդ պապն ու մյուս Ձմեռ պապերերը, երաժշտական և պարային համույթներ: Շքերթի մասնակիցները շարասյունով կանցնեն մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից մինչև Սիրահարների այգի:
 
Նախագծի շրջանակներում նախատեսված է նաև շենքի՝ փառատոնի խորհրդանշական զարդարանք ունեցող լավագույն պատուհանի մրցույթ, ինչը տոնի նորույթներից է:

«Առաջին անգամ 5 տարիների ընթացքում մենք կկիրառենք օնլայն-քվեարկություն այս մրցույթի հաղթողին որոշելու համար: Մասնակիցները կկարողնան ներբեռնել իրենց դեկորացիաների լուսանկարները Facebook-ում, իսկ օգտատերերը, լուսանկարների տակ «like» դնելով՝ կորոշեն լավագույն աշխատանքը»,- ասաց նա:
Մեկ այլ նորույթ Deem Communications-ի ղեկավարն անվանեց դեկտեմբերի 26-ին ծրագրվող վիրտուալ երեկույթը, երբ յուրաքանչյուր մասնակից կկարողանա միանալ տոնակատարությանն իր անձնական համակարգչից:
Բացի այդ, Սիրահարների այգում փառատոնի օրերին կանցկացվեն մանկական ձմեռային խաղեր, բացօթյա համերգներ, ինչպես նաև ձեռքագործ աշխատանքների մրցույթներ և էկոլոգիական տոնածառների ցուցահանդես-մրցույթ:

«Կանաչաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Ճորոխյանի խոսքով, լավագույն էկոլոգիապես մաքուր տոնածառի մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող՝ ներկայացնելով ձեռքի տակ եղած և արդեն ոչ պիտանի նյութերից պատրաստված իր տոնածառը: Մրցույթի հաղթողը կստանա Դիլիջանի երկօրյա ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:27
30 Մարտի 2017
6000 կիլոկալորիա մի նախաճաշից. որտեղ են մատուցում աշխարհի ամենահագեցնող նախաճաշը
Անգլիայի արևելքում գտնվող Գրեյթ Յարմուտ ոչ մեծ քաղաքում պատրաստում են նախաճաշ, որը պարունակում է ավելի քան 6000 կիլոկալորիա և կշռում է 4 կիլոգրամից ավելի:
11:57
30 Մարտի 2017
Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ: