484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վերջին հինգ տարիներին մոտ 7200 կին սելեկտիվ աբորտի են դիմել. UNFPA
17:22
19 Դեկտեմբերի 2011

Հայաստանում վերջին հինգ տարիներին մոտ 7200 կին դիմել են սելեկտիվ աբորտի, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական գրասենյակի փոխտնօրեն Գարիկ Հայրապետյանը:

«Մեր կողմից անցկացված ուսումնասիրության տվյալներով, վերջին հինգ տարիների ընթացքում վերարտադրողական տարիքի 900 000 կանանց 0,8 տոկոսը դիմել է սելեկտիվ արհեստական վիժեցման»,- ասաց նա:
Ըստ նրա, բազմաթիվ ընտանիքների՝ տղաներ ունենալու ցանկության կապակցությամբ երկրում նորմայից 10 տոկոսանոց ժողովրդագրական շեղում է նկատվում: Բացի այդ, խախտվում է չնծված մարդու կյանքի իրավունքը:
«Պետք է նշեմ, որ այս հետազոտությունն առաջինն է տարածաշրջանում, և մենք պատրաստվում ենք շարունակել այն 2012 թվականին հայերի համար սելեկտիվ արհեստական վիժեցման սոցիալ-տնտեսական և մտավոր պատճառների բացահայտման համար»,- հայտարարեց նա:
 
Նրա խոսոով, ներկայիս միտումը կարող է հանգեցնել երկրի ժողովրդագրական էլ ավելի մեծ խախտումների, հասարակության ձևափոխումների, որոնց դեպքում կանանց անբավարար թվի պատճառով տղամարդիկ չեն կարողանա գտնել իրենց երկրորդ կեսին և ընտանիք ստեղծել:

Աբրահամյանի խոսքով, անհրաժեշտ է նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը՝ ստեղծելով և կիրառելով զանազան ծրագրեր:
Նա նշեց նաև, որ Հայաստանում ծնելիության նվազումը 90-ական թվականների համեմատ կապված է հայկական հասարակության վրա եվրոպական մշակույթի ազդեցության, ինչպես նաև մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:

«Եթե 90-ական թվականներին մեկ ընտանիքին բաժին էր ընկնում միջինը 2,6 երեխա, ապա վերջին մի քանի տարիների տվյալներով, այդ ցուցանիշը նվազել է մինչև մեկ ընտանիքին բաժին ընկնող 1,5 երեխա: Կարծում եմ, որ դա կապված է հայ հասարակության ավելի եվրոպականացված մտածելակերպի և սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների հետ»,- կարծում է Աբրահամյանը:

Եվրոպայի Միության Խորհրդարանական Վեհաժողովը հոկտեմբերին ընդունել է մի բանաձև, որում ընդգծվում է, որ սեռի մինչծննդաբերական ընտրությունը «տագնապալի ծավալների» է հասել Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Փաստաթղթում նշվում է, որ այն դեպքում, երբ սեռերի բնական հարաբերակցությունը կազմում է միջինը 105 տղա և 100 աղջիկ, այդ ցուցանիշն Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում կազմում է 112 տղա և 100 աղջիկ, Վրաստանում՝ 111 տղա և 100 աղջիկ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։