480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Մերլին Մոնրոյի ամուսնական մատանին աճուրդի կհանվի Լոս Անջելեսում
10:37
16 Դեկտեմբերի 2011

Հոլիվուդի ամենահայտնի, խորհրդավոր ու ցանկալի դերասանուհու՝ Մերլին Մոնրոյի ամուսական մատանին ուրբաթ աճուրդի կհանվի Լոս Անջելեսի Profiles in History աճուրդի տանը:

Պլատինե մատանին՝ զարդարված 5 ադամանդներով, դերասանուհուն է նվիրել այն ժամանակ ամերիկացիների պաշտելի բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոն: Նրանք առանց ցուցադրական հանդիսավորության ամուսնացել էին Սան Ֆրանցիսկոյում 1954 թվականի հունվարի 14-ին, սակայն ամուսնությունը տևել էր ընդամենը ինն ամիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հենց այս մատանին էր 1999 թվականին աճուրդի հանվել Նյու Յորքի Christie's-ում, երբ ադամանդներից մեկը կորավ: Այն ժամանակ մատանին վաճառվեց 772,5 հազար դոլարով:

Այսօրվա աճուրդին նախատեսվում է, որ 20-րդ դարի ԱՄՆ սեքս-խորհրդանիշ հանդիսացող կնոջը պատկանող այլ իրեր նույնպես աճուրդի կդրվեն: Օրինակ՝ հայտնի նկարիչ Էրլ Մորենի նկարած կտավը, որտեղ Մերլինը չի փորձում թաքցնել մերկությունը: Նկարը թվագրված էր 1948 թվականին, երբ դերասանուհին դեռ մեծ ճանաչում չուներ: Մոնրոն՝ այն ժամանակ Նորմա Ջին Մորթենսոնը, բնորդուհու դերում էր եղել շուրջ չորս տարի՝ սկսած 1946 թվականից: Մորենի աշխատանքը գնահատվել է 70-90 հազար դոլար:

Մերլին Մոնրոն մահացել է 1962 թվականի օգոստոսի 5-ին Բրևուդում 36 տարեկան հասակում քնաբերի մահաբեր չափաքանակից: Նրա մահվան հանգամանքները մինչ օրս պարուրված են գաղտնիքով, կա նաև վարկած, թե նրան սպանել են կամ ինքնասպան է եղել:---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ: