481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Կինոռեժիսոր Ջորջ Լուկասը մտածել է, թե ինչպիսին պետք է լինի հինգերորդ «Ինդիանա Ջոնսը»
10:20
13 Դեկտեմբերի 2011

Ամերիկացի կինոռեժիսոր Ջորջ Լուկասը (George Lucas) գործընկեր Սթիվն Սփիլբերգի (Stephen Spielberg) հետ միասին, ով ստեղծել է արկածախնդիր հնագետ Ինդիանա Ջոնսի մասին պատմությունը, հայտարարել է, որ արդեն հասկացել է, թե որ ժանրում և ինչպիսին պետք է լինի պատմության հինգերորդ մասը, երեքշաբթի հաղորդում է Сollider.com ռեսուրսը:

«Ես Սփիլբերգին պատմեցի, թե ինչ պատմություն է դա, չնայած դեռ չեմ մտածել, թե ինչի շուրջ կծավալվի այն: Ընդհանուր ուղղությունը հասկանալի է, պարզապես հարկավոր է գտնել պատմության կորիզը», - մեջբերում է կայքը Լուկասի խոսքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պատմության նախկին չորս մասերը նկարահանած Սփիլբերգը մի քանի շաբաթ առաջ տեղեկացրել է, որ նրանք Լուկասի հետ արդեն պայմանավորվել են ապագա պատմության ժանրի շուրջ, իսկ 69-ամյա Հարիսոն Ֆորդը, ով գլխավոր դերակատարն է, պատրաստակամություն է հայտնել նկարահանվել ֆիլմում «քանի դեռ կենդանի է»:
«Սակայն սցենար դեռ չկա», - զգուշացնում է Սփիլբերգը:

Ինդիանա Ջոնսի մասին պատմող պատմությունը բաղկացած է չորս մասից՝ «Ինդիանա Ջոնս. կորած տապան փնտրողները» (Indiana Jones and the Raiders of the Lost Ark, 1981), «Ինդիանա Ջոնսն ու Ճակատագրի տաճարը» (Indiana Jones and the Temple of Doom, 1984), «Ինդիանա Ջոնսն ու խաչակրած վերջին արշավանքը» (Indiana Jones and the Last Crusade, 1989) և քսան տարի անց նկարահանված ու 786 մլն դոլար հավաքած «Ինդիանա Ջոնսն ու բյուրեղյա գանգի թագավորությունը» (Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull, 2008), որտեղ ֆիլմի հերոս Հարիսոն Ֆորդը որդի է ունենում, որի դերակատարն է Շայի ԼաԲեֆը (Shia LaBeouf): 2009թ.-ին խոսակցություններ էին շրջանառվում, որ ԼաԲեֆը Ջոնս կրտսերի դերում կդառնա հինգերորդ ֆիլմի առանցքային դերակատարը, սակայն Լուկասը բոլոր հարցերին պատասխանում է մեկ բառով՝ «տեսնենք»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։