478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և ադրբեջանցի լրագրողները Թբիլիսիում քննարկել են այլընտրանքային երկխոսության հնարավորությունը
11:34
12 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովն անցկացվեց անցած հանգստյան օրերին Թբլիսիում:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Այլընտրանքային տեղեկատվություն հայ-ադրբեջանական երկխոսութույան համար» նախագծի արդյունքները, որն իրականացվում էր «Ռեգիոն» կենտրոնի (Հայաստան) և Խաղաության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) կողմից՝ երկու երկրներում բրիտանական դեսպանատների աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում նախագծի գործընկերները աշխատում էին մի քանի ուղղությամբ՝ հայկական և ադրբեջանական մամուլին ժամանակակից Հայաստանի և Ադրբեջանի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելու համար:

Մասնավորապես, նախագիծը ներառում էր հայ և ադրբեջանցի փորձագետների զուգահեռ հարցազրույցների պատրաստում և հրապարակում մի շարք խնդիրների շուրջ, որոնց թվում են` երիտասարդությանը, կրթությանը, ԶԼՄ-ներին, ժողովրդավարական ազատությանը, միգրացիային, դատական համակարգին, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, քաղաքացիական հատվածին, դավանանքի ազատությանը, բնակչության սոցիալական պաշտպանության համակարգին, տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերը:

Կազմակերպվել են նաև առցանց հարցազրույցներ հայաստանցի, ադրբեջանցի, այլ երկրների փորձագետների հետ երկու երկրներին հետաքրքրող հրատապ խնդիրների և գործընթացների շուրջ:

Բացի այդ, նախագծով նախատեսված էր Կովկասի լրագրողների ցանցում կազմակերպել հայ և ադրբեջանցի քաղաքագետների ու վերլուծաբանների ինտերնետ-համաժողովներ ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա ազդող միջազգային զարգացման գործընթացների և խնդիրների վերաբերյալ:

«Նախագծի տրամաբանությամբ երկու երկրների ընթերցողներին և հասարակությանը, ինչպես նաև ԶԼՄ-ներին պետք է տրամադրվի հնարավորություն ծանոթանալ այլընտրանքային տեղեկատվության, այլընտրանքային կարծիքների հետ, որոնք գոյություն ունեն երկու հասարակություններում և վերաբերում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին», - համաժողովի ժամանակ ասել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի ու միգրացիայի դեպարտապենտի ղեկավար Արիֆ Յունուսովն իր հերթին նշել է, որ նախագծի նպատակն է փորձել վերացնել կամ գոնե մեղմել երկու հասարակություններում ձևավորված թշնամու կերպարը:

Համաժողովին մասնակցող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Հարավային և Հյուսիսային Կովկասի հակամարտությունների հարցերով տարածաշրջանային խորհրդական Կլեր Դելեսարը նշել է, որ Բրիտանիայի արտգործնախարարության հակամարտությունների կարգավորման դեպարտամենտը շահագրգռված է ներգրավել քաղաքացիական հասարակությանը հակամարտությունների կարգավորման գործի մեջ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ոլորտների մասին պատմող ֆիլմեր, մասնավորապես՝ «Խաղաղության և պատերազմի միջև» ֆիլմը, որը պատրաստվել է 2005 թ.-ին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի համատեղ նախագծի շրջանակներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը: