477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Armenia Tree Project» հիմնադրամը 2011 թվականին Հայաստանում մոտ 250,000 ծառ է տնկել
18:26
09 Դեկտեմբերի 2011

«Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, 2011թ.-ի ընթացքում Հայաստանում ավելի քան 246 հազար ծառ են տնկել՝ չնայած ձյանն ու կտրուկ ցրտին, ուրբաթ հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Անկանխատեսելի եղանակային պայմանները ստիպեցին «Էյ Թի Փի»-ին ավարտել ծառատունկը համեմատաբար ավելի վաղ այս աշուն: Սակայն, նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում «Էյ Թի Փի»-ն զգալի նվաճումներ ունեցավ իր ծառատունկի ծրագրերում», ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագծի կազմակերպիչները նշում են, որ իրենց ծրագրերի նպատակն է ոչ միայն պարզապես տնկել ծառեր, այլ նպաստել տնկված տարածքների հետագա զարգացմանը` որպես էկոհամակարգեր:

«Մի քանի տասնամյակ անց այդ տնկված տարածքները կդառնան համայնքային այգիներ ու անտառներ և կբավարարեն տեղի բնակիչների կարիրքները` նպաստելով համայնքային զարգացմանը: Մենք հուսով ենք, որ գալիք սերունդների կողմից բարձր կգնահատվի «Էյ Թի Փի» ԲՀ-ի դերը Հայաստանի սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Էյ Թի Փի» հիմնադրամը մի քանի գյուղերին (Ակնաղբյուր, Թեղենիկ և Վարդենուտ) մրգատու ծառեր է հատկացրել՝ կարիքավոր ընտանիքների համար տնամերձ այգիներ ստեղծելու նպատակով:

««Էյ Թի Փիե ԲՀ-ի տրամադրած ծառերից մոտ 105.000 կգ  միրգ է հավաքվել ավելի քան 200 համայնքներից: Հավաքվել է ծիրան, բալ, վայրի խնձոր, դեղձ և տանձ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Էյ Թի Փի» հիմնադրամը (Armenia Tree Project) հիմնադրվել է 1994թ.-ին՝ կովկասյան տարածաշրջանում պայքարելով անապատացման գործընթացի դեմ: Այդ տարիների ընթացքում կազմակերպության նախաձեռնությամբ ավելի քան 2 մլն ծառ է տնկվել և հիմնադրամի սեզոնային նախագծերում հարյուրավոր աշխատատեղ է բացվել:
2004թ.-ից սկսած՝ գյուղերի և լեռնային շրջանների ծրագրի շրջանակներում, Հիմնադրամը 555 հեկտար տարածքում ավելի քան 1,146 մլն ծառ է տնկել ՀՀ հյուսիսային մարզերում, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Լոռու մարզերում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:14
25 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օլիմպիա Օհանյանն արկածներ է փնտրում հայրիկի հետ (ՖՈՏՈ)
Նոր լուսանկարներ են հայտնվել նորածին Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի Instagram–ում։
20:42
25 Սեպտեմբերի 2017
«Let's Armenia» արշավն է մեկնարկել Ռուսաստանում
Ռուսաստանում մեկնարկել է «Let's Armenia» գովազդային արշավը, որի նպատակը Հայաստանի մազին իրազեկվածության բարձրացումն է:
16:38
25 Սեպտեմբերի 2017
ՌԴ ԿԳ նախարարը հրաժարվեց խոսել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հրաժարվել է խոսել ռւսաց լեզվին Հայաստանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։  

14:21
25 Սեպտեմբերի 2017
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը
Հայերենը, հնարավոր է, դառնա Քուրդիստանի  պետական լեզուներից մեկը:
13:27
25 Սեպտեմբերի 2017
Travel Blog Baltic–ի համահիմնադիր. Հայաստանն ու Արցախը բացահայտում են դարձել ինձ համար (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ճանապարհորդ, բլոգեր, երաժիշտ, Travel Blog Baltic պորտալի համահիմնադիր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած մեկշաբաթյա այցից հետո։  
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։