481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում դեկտեմբերի 20-ին կմեկնարկեն ամանորյա միջոցառումները. Քաղաքապետարան
15:54
08 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորյա միջոցառումներն ու տոնակատարությունները կմեկնարկեն Երևանում դեկտեմբերի 20-ին, այդ օրը տեղի կունենա Հանրապետության հրապարակում տեղադրված երկրի գլխավոր տոնածառի պաշտոնական բացումը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսեսյանը:

 «Տոնածառի բացումը Հանրապետության հրապարակում կուղեկցվի տոնական համերգով, ինչպես նաև Երևանի կենտրոնում լուսային էֆեկտներով և հրավառությամբ», - ասել է Մովսեսյանը:

Նրա խոսքերով՝ մայրաքաղաքում գունագեղ միջոցառումներ և տոնական համերգներ կկազմակերպվեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 6-ին և հունվարի 13-ին:

 «Ցանկանում եմ նշել, որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել մայրաքաղաքի լուսային ձևավորմանը: Նախորդ տարի վառ լամպերով  զարդարված էր Երևանի ընդամենը 25 փողոց, իսկ այս տարի այդ փողոցների թիվը կհասնի 38-ի», -նշեց Մովսեսյանը:

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ նախատոնական իրարանցումն արդեն սկսվել է, և քաղաքապետարանի բոլոր պատասխանատու ստորաբաժանումները ձգտում են անել ամեն ինչ՝ քաղաքը տոնին պատրաստելու համար:

 «Մայրաքաղաքի բոլոր վարչական համայնքներում արդեն պատրաստ են կենտրոնական տոնածառներն ու պատրաստվել են բեմերը՝ տոնական համերգների համար», - ասաց Բաղդասարյանը:

Նա ավելացրեց, որ քաղաքը զարդարելու գործին մասնակցել է նաև մասնավոր հատվածը, որին կամավոր հիմքի վրա առաջարկվել էր զարդարել սեփական ընկերությունները, խանութներն ու մերձակա տարածքը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: