484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Էմի Ուայնհաուսի նոր ալբոմը ներբեռնումների առաջատարն է
11:35
06 Դեկտեմբերի 2011

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի՝ երկուշաբթի լույս տեսած «Lioness: Hidden Treasures» հետմահու ալբոմն առաջին տեղն է զբաղեցրել iTunes-ից ներբեռնումների թվով, մինչդեռ նրա «Back To Black» հին ալբոմը առաջատարության դափնին զիջել էր երիտասարդ երգչուհի Ադելի «21» սկավառակին, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ իր պաշտոնական հաղորդումից հետո տառացիորեն մի քանի ժամերի ընթացքում Ուայնհաուսի հետմահու ալբոմը երաժշտական iTunes սերվիսից ներբեռնումների թվով առաջատար է դարձել:

«Հնարավոր է, որ լսարանն առայսօր զգայական հուզում է վերապրում և իրեն պարտավորված է զգում գնելու այս ալբոմը, որ հարգանքի տուրք մատուցի Էմիին»,- ասյպես է նոր սկավառակի շուրջ ստեղծված իրարանցումը մեկնաբանել HMV երաժշտական ցանցի ներկայացուցիչ Ջենարո Կաստալդոն:

Սկավառակը կոչվում է «Lioness: Hidden Treasures» և ընդգրկում է 12 երգ, որոնց թվում են երկու նոր երգեր՝ Halftime և The Girl From Ipanema, հատվածներ և դեմո-ձայնագրություններ, ինչպես նաև ջազային Body And Soul կոմպոզիցիան, որը Ուայնհաուսը մահվանից ոչ շատ առաջ ձայնագրել է հայտնի ջազմեն Թոնի Բենեթի հետ:
Ալբոմի նյութերը հավաքել են պրոդյուսերներ Սալաամ Ռեմին և Մարկ Ռոնսոնը, ովքեր լսել են հանգուցյալ երգչուհու մի քանի տասնյակ ժամ ձայնագրություններ:

Սկավառակի վաճառքի եկամուտները կանցնեն երգչուհու մահվանից հետո ստեղծված բարեգործական կենտրոնի կարիքների: Կենտրոնը պետք է օգնի երիտասարդներին թմրանյութերից կախվածության դեմ պայքարում և թմրամոլությունից հետո վերականգնման գործում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։