482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքապետարանը կորոշի, թե որտեղ են վաճառվելու տոնական եղևնիներն ու սոճիները
10:01
06 Դեկտեմբերի 2011

Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ տոնական եղևնիներն ու սոճիները կվաճառվեն նախատեսված համապատասխան վայրերում:

«Ամանորին ընդառաջ, առևտրի ակտիվացմանը զուգահեռ, պետք է սահմանված կարգով ապահովել և կանոնակարգել բացօթյա առևտրի կազմակերպումը, ինչպես նաև հետևողական լինել չնախատեսված տարածքներում ապօրինի բացօթյա առևտուրը կանխելու ուղղությամբ»,- աշխատանքային  հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հանձնարարելով վարչական շրջանների ղեկավարներին  առևտրի և սպասարկումների վարչության հետ համատեղ քննարկել և նախատեսել այն տարածքները, որտեղ կթույլատրվի իրականացնել եղևնիների և սոճիների բացօթյա վաճառք:

Առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատուի կողմից զեկուցվել է, որ պարբերաբար ստուգայցեր են կատարվում բացօթյա առևտրի կանոնակարգման ուղղությամբ և խախտումների դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:

Մայրաքաղաքում ամանորյա տոնակատարությունների միջոցառումների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին նախատեսված ժամկետում ավարտել մայրաքաղաքի արտաքին, տոնական ձևավորման աշխատանքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել տոնական միջոցառումների ցանկի ու անցկացման վայրերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար:--0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։