484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունն առաջարկում է մանկապիղծների պարտադիր բուժման կամ կամավոր քիմիական ամորձատման պրակտիկա ներդնել
14:52
01 Դեկտեմբերի 2011

Հայաստանի կառավարությունն առաջարկում է հանրապետությունում մանկապիղծների պարտադիր բուժման կամ կամավոր ամորձատման քիմիական պրակտիկա ներդնել, հինգշաբթի ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հինգշաբթի կայացած կառավարական նիստում դիտարկվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքայանի օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որոնք վերաբերում են ամորձատման կիրառմանը որպես անչափահասների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների կատարած անձանց պատժամիջոց:

«Կառավարությունը կիսում է նախաձեռնության հեղինակի մտահոգությունը, խոստովանում է, որ Հայաստանում կա այս խնդիրը, և համաձայն է որոշակի քայլեր իրականցնել այս բնագավառում: Սակայն ներկայացված օրինագծում առաջարկվում է պարտադիր ամորձատումը, որը Եվրոպայի Միության երկրների շարքում որպես պատժամիջոց կիրառվում է միայն Լեհաստանում: Կառավարությունն առաջարկում է հեղինակին քննարկել այս մեթոդի կիրառումը որպես կանխարգելիչ միջոց, այլ ոչ թե որպես պատիժ»,- ասաց Թովմասյանը:
Ինչպես պարզաբանեց նախարարը նիստից հետո, կառավարությունն առաջարկում է կամավոր ամորձատման տարբերակը:

Նրա խոսքով, իմաստն այն է, որ եթե մարդը նման բնույթի գործողություն է կատարել և պատիժ է կրում, պատժաժամկետի ավարտից առաջ որոշակի ժամանակահատվածում նա պետք է համապատասխան փորձաքննություն անցնի, որի ընթացքում փորձագետները որոշում կկայացնեն, թե կարող է նա, արդյո՞ք, վտանգ ներկայացնել հասարակության համար:

Եթե փորձագետների որոշումը բացասական լինի, ապա նա կուղղվի հարկադիր բուժման այնքան ժամանակ, մինչև դրական որոշում չընդունվի:

«Եթե մարդն ամորձատման կամավոր համաձայնություն է տալիս, ապա դա կկատարվի քիմիական եղանակով, որի դեպքում օրգանիզմ են ներարկվում համապատասխան հորմոններ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում նա կազատվի պարտադիր բուժման անհրաժեշտությունից, բայց պատիժն ամբողջությամբ կկրի:

Արդարադատության նախարարը միաժամանակ նշեց, որ Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում անչափահասների նկատմամբ  սեռական բնույթի հանցագործությունների թվի աճի միտում է նկատվում:
«Հնարավոր է, որ անցյալում էլ են այդ հանցագործությունները կատարվել, սակայն թաքնված բնույթ են կրել, նմանատիպ դեպքերը փորձել են թաքցնել ինչպես զոհերը, այնպես էլ նրանց ծնողները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանրային արձագանքին զուգահեռ նմանատիպ հանցագործությունները դառնում են հասարակության քննարկման առարկա:

Նման երևույթները վտանգավոր անվանելով՝ նախարարն ասաց, որ հայ հասարակությունում փոխվում է արժեհամակարգը:

«Հասկանալու համար, թե ինչով է դա պայմանավորված, լուրջ և խորը հետազոտություններ են անհրաժեշտ»,- նկատեց նա:

Հայաստանում մանկապղծության մեղադրանքի հետ կապված գործերից մեկում խոշոր ձեռնարկատեր է մեղադրվում:
Մասնավորապես, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ին ապացուցված է ճանաչել անչափահաս տղաների նկատմամբ իրենց կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողությունների մեղադրանքները Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի փոխտնօրեն, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ՝ նրան 15 տարի ազատազրկման դատապարտելով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: