480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև տարեվերջ Երևանի փողոցներում երթևեկության կանոնների խախտումների գրանցման ավտոմատ համակարգեր կտեղադրվեն. ոստիկանություն
17:12
29 Նոյեմբերի 2011

Մինչև տարեվերջ Երևանի փողոցներում և մայրուղիներում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գրանցման ավտոմատ համակարգեր, ինչպես նաև արագաչափեր կտեղադրվեն, տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

«Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում դուք ականատես կլինեք, թե ինչպես Երևանի տասը խաչմերուկներում կտեղադրվեն խախտումների գրանցման ավտոմատ համակարգեր, որոնք հնարավորություն կտան Խախտումների գրանցման կենտրոնում տեղեկատվության մշակումից հետո փոստով համապատասխան փաստաթղթեր ուղարկել խախտողին», - երեքշաբթի խորհրդարանում ասաց Օսիկյանը:
Նրա խոսքով՝ Երևանի մայրուղիներում, մասնավորապես՝ Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում, ինչպես նաև Սարալանջի հատվածում կտեղադրվեն արագաչափեր, որոնք գրանցում են իրավախախտումն առանց ոստիկանության աշխատակցի միջամտության:

«Համակարգի ներդրման վրա աշխատում են Գերմանիայից ժամանած մասնագետները: Այսպիսով, մենք կփորձենք նվազեցնել ոստիկանի և վարորդի միջև շփումը, ինչպես նաև՝ կոռուպցիոն ռիսկերը», - ավելացրել է Օսիկյանը:
Ինչպես նշեց փոխոստիկանապետը, Վարչական իրավախախտումների մասին կանոնադրության մեջ ներկայացված փոփոխությունների համաձայն, առաջարկվում է հրաժարվել տեղում կանխիկ միջոցներով տուգանքը վճարելուց:
«Այս դրույթը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և մենք կարծում ենք, որ հարկավոր է հրաժարվել դրանից՝ հաշվի առնելով նաև նոր ավտոմատացված համակարգի ներդրումը», - նշել է նա:

Օսիկյանը տեղեկացրեց, որ շուտով կհայտնվեն տերմինալներ տուգանքների վճարման համար: «Մեր հաշվարկով վարորդների 15-20 տոկոսն արդեն ունեն պլաստիկ քարտեր, որոնք թույլ են տալիս իրականացնել էլեկտրոնային վճարումներ», - ասել է նա:

ՀՀ ճանապարհային ոստիկանության տվյալների համաձայն, 2011 թ.-ի ինը ամսվա ընթացքում Հայաստանում պետական հաշվառման է վերցվել 1866 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 249 մարդ, 2734-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

2011 թ.-ի տասը ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել 5285 ՃՏՊ՝ նյութական վնասով այն դեպքում, երբ 2010 թ.-ի ընթացքում Հայաստանում գրանցվել էր 4 հազար նմանատիպ ՃՏՊ:
2010 թ.-ի նախորդ ամսվա համեմատ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 254-ով, զոհվածների թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 531-ով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը: