480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Պատրիարք Կիրիլին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
19:59
28 Նոյեմբերի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին հանձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Միխայիլի Գունդյաև) պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրիարք Կիրիլը Հայաստանում է գտնվում ԱՊՀ միջտարածաշրջանային խորհրդի նախագահության նիստին մասնակցելու համար: Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:

«Նախագահը ողջունել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի գլխավորած Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կծառայի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի ջանքերը՝ ուղղված հասարակության մեջ բարոյականության և հոգևոր արժեքների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանի խոսքով, Կիրիլ Պատրիարքի կյանքն ու գործունեությունը հայրենիքին և Ռուս Ուղղափառ եկեղեցուն ծառայելու շատ լավ օրինակ են:  
Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ իր համար մեծագույն հաճույք է այցելել քրիստոնեության հնագույն օրրան՝ Հայաստան, որտեղ առաջին անգամ չէ հյուրընկալվում:
Նա պատահական չի համարել այսօր մեկնարկած խաղաղասիրական հանդիպման անցկացումը Հայաստանում, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի համահիմնադիրներից մեկը, ով ակտիվ մասնակցություն է ցուցաբերում բանակցություններին, ինչպես նաև նկատի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի կյանքում:

«Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի անցկացմանն աջակցության համար և մաղթել Աստծո օրհնությունը աշխատասեր հայ ժողովրդին, բարգավաճում՝ Հայաստանին և հաջողություններ Հանրապետության ղեկավարին՝ իր կարևոր և պատասխանատու աշխատանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: —0---

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: