484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Առողջ կենսակերպը թույլ կտա խուսափել սրտանոթային հիվանդություններից. հայ բժիշկներ
16:56
25 Նոյեմբերի 2011

Առողջ կենսակերպի քարոզչությունը թույլ կտա խուսափել բազմաթիվ հիվանդություններին և, առաջին հերթին, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

«Հայաստանում մահվան ավելի քան 50 տոկոսն արձանագրվում է սրտանոթային հիվանդությունների պատճառով: Այս վիճակագրությունը վկայում է առողջ կենսակերպի և համապատասխան այլ միջոցառումների քարոզման անհրաժեշտությունը և կարևորությունը»,- նշեց նա:

Սրտաբանի խոսքով, սրտի հիվանդությունների զարգացման գլխավոր պատճառը մարդու հեռանալն է բնությունից, պասիվ կենսակերպը, ֆաստ-ֆուդի չարաշահումը:

«Ժամանակակից հասարակությունում մարդը չի սպառում սննդի հետ ստացած ողջ էներգիան: Այդ ամենը ճարպային գոյացությունների տեսքով կուտակվում է օրգանիզմում և մի շարք հիվանդությունների պատճառ դառնում»,- ընդգծեց Զելվեյանը:

Առողջապահության նախարարության հանրային առողջության վարչության պետ Ալեքսանդր Բազարչյանն իր հերթին նշեց, որ ոմանք առողջ կենսակերպ ասելով՝ ֆիզիկական ակտիվություն են հասկանում:
«Սակայն այդ հասկացությունն իր մեջ ներառում է նաև ճիշտ սնվելը, վնասակար սովորություններից՝ ծխելուց և ալկոհոլի չափազանց շատ օգտագործումից հրաժարվելը, ինչպես նաև հոգեբանական հավասարակշռությունը և առողջ մթնոլորտը, որում մարդն ապրում և աշխատում է»,- ասաց նա:
Բազարչյանն ավելացրեց, որ պետք է նաև խուսափել յուղոտ, աղի սննդի, քաղցր և գազավորված ըմպելիքների, ֆաստ-ֆուդի չարաշահումից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։