480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հաջորդ ԵԱՄՖ-ի անցկացման վայրը կորոշեն ինտերնետ-օգտատերերը
13:26
22 Նոյեմբերի 2011

Եվրոպական և ասիական մեդիայի հաջորդ  ֆորումի /ԵԱՄՖ/ անցկացման վայրը կորոշվի «Հարյուր կողմ» ինտերնետ պորտալում անցկացվելիք քվեարկության միջոցով, հայտնել է ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագրի տեղակալ Օլեգ Անանևը:

«Առաջիկայում «Հարյուր կողմ» կայքում կհայտնվի քվեարկություն նոր ԵԱՄՖ-ի անցկացման վայրի համար, մենք մի փոքր փոքրացրել ենք շրջանակը՝ մինչև Մերձբալթյան երկրներ, ընտրությունը երեք մայրաքաղաքների միջև կլինի»,- Աստանայում վեցերորդ ԵԱՄՖ-ի ավարտին ասել է Անանևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հաջորդ ԵԱՄՖ-ի թեմաների վերաբերյալ առաջարկները կարելի է հայտնել «Հարյուր կողմ» կայքում կամ ուղարկել z.vinogradov@rian.ru հասցեին:
ՌԻԱ Նովոստին մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը կհավաքի բոլոր առաջարկությունները, կամփոփի դրանք՝ դասակարգելով ըստ հիշատակման հաճախականության և համառոտ ցուցակը կներկայացնի բաց քվեարկության:
Եվրոպական և ասիական մեդիայի վեցերորդ ֆորումը, որի անփոփոխ կազմակերպիչն է ՌԻԱ Նովոստի մեդիահոլդինգը, անցկացվում է Աստանայում «Անկախության 20 տարիներ՝ ԶԼՄ-ները և հասարակությունը» խորագրով:
Ֆորումին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:
ԵԱՄՖ-2011-ի ինֆորմացիոն գործընկերներն են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը, «Նուռ մեդիա» մեդիահոլդինգը, «Ղազախստանսկայա պրավդա» հանրապետական թերթը, «Խաբար» հանրապետական հեռուստաալիքը, ինչպես նաև «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:
Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին: --0-Ն.Ա.

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Facebook-ում
Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Twitter-ում

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։